Եվրոն, ֆունտն ու ռուբլին արժևորվել են
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 18-ին կազմել է 475.30 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.94դրամ՝ աճելով 2.41 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 625.59 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 6.02 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 18-ին կազմել է 7.47 դրամ`նախորդ օրվա աճը 0.05 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 299.05 դրամ, ոսկի՝ 20,528.06 դրամ, պլատին` 16,946.9 դրամ։