Այս կինը 12 օր շարունակ միայն բանան կերավ. արդյունքը ապշեցնում է (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ բանանը օգտակար միրգ է, որը պարունակում է սննդարար նյութեր, ֆրուկտոզա, գլյուկոզա, սախարոզա, բջջանյութ, որը օրգանիզմին հագեցվածության զգացում է հաղորդում երկար ժամանակով: Բանանը օրգանիզմից դուրս է բերում նաև վնասակար նյութերը:
Յուլյա Տարբատը դիետոլոգ է, ով համարձակվեց օրգանիզմի դետոքս անցկացնել բանանների օգնությամբ:
12 օր կինը ուտում էր միայն կղզում աճող էկոլոգիապես մաքուր աճեցված բանան: Ազդեցությունը, որ այդ պտուղը գործեց նրա օրգանիզմի վրա, անհավատալի է:
Մինչ դիետան Յուլյան ուներ առողջական խնդիրներ՝ արյան մեջ շաքարի բարձր պարունակություն, խնդիրներ՝ կապված մարսողության հետ, դեպրեսիա, հորմոնալ դիսբալանս:
Մինչ բանանային դիետային անցնելը նա ու ամուսինը դարձան բուսակեր:
Ժամանակի հետ նրանք սեփական ֆերմա ունեցան, որտեղ աճեցնում էին մրգեր ու բանջարեղեններ:
Փորձը ամուսինները միասին կյանքի կոչեցին:
Յուլյան միանգամից սկսեց նկատել իր օրգանիզմում կատարված դրական տեղաշարժերը:
Նրա խոսքով՝ իր մարսողական օրգանները սկսեցին լավ գործել, ինքը սկսեց իրեն ավելի հանգիստ, թուլացած ու նպատակաուղղված զգալ:
«Կյանքում առաջին անգամ ես նկատեցի, որ հասցնում եմ անել իմ բոլոր պլանավորված գործերը»,-խոստովանում է կինը:
Բանանային դիետայից հետո Յուլյան նկատեց, որ իր մաշկը դարձել է առողջ, հարթ ու թավշյա, ինքնազգացողությունը հրաշալի էր:
Մի քանի շաբաթ անց աղջիկը հղիացել էր, ինչը չէր կարողանում մի քանի տարի: Օրգանիզմը մաքրվել էր տոքսիններից:
Մինչ նման դիետայի անցնելը խորհրդակցեք բժշկի հետ:





