Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գերմանիայում Հայաստանի մշակույթի օրերը հարուստ կլինեն հետաքրքիր միջոցառումներով

Culture

Գերմանիայում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: Միջոցառումներ կիրականացվեն օգոստոսի 19-ից նոյեմբերի 6-ը:

Այս թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանի հետ:

-Օգոստոսի 19-ից նոյեմբերի 6-ը Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Կխոսե՞ք նախատեսված միջցառումների մասին:

-Փոխադարձ մշակույթի օրերի ձևաչափով վաղուց ենք համագործակցում Գերմանիայի հետ: Առաջին երկրամասը Սաքսոնիա-Անհալթն էր: Վերջին տարիներին ընդլայնել ենք սահմանները՝ ընդգրկելով Գրանդենբուրգը, Բադեն-Վյուրթենբերգը և այլ երկրամասեր: 2016թ. ծրագիրը քննարկվել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության հետ: Բովանդակային առումով բազմազան է ծրագիրը և շատ ոլորտներ է ընդգրկում՝ ցուցահանդեսներ, երաժշտություն, քննարկումներ և այլն: Միջոցառումներին հատուկ շունչ կհաղորդեն Հայաստանի փոքրիկ երգիչների խումբը: Բացմանը կլինի հայ էթնո-ջազ երաժշտու թյուն: Ամեն շաբաթ կներկայացնենք ողջ հայ մշակույթը իր հին և նոր դրսևորումներով, ներկա զարգացումներով:

-Մեր մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը մե՞ծ է:

-Միանշանակ մեծ է: Մեր խմբերը տարբեր քաղաքների համերգասրահներում ելույթ ունենալու հրավերներ են ստացել: Համագործակցում ենք նաև Վիեննայի քաղաքապետարանի հետ: Գերմանիայում Հայաստանի մշակույթի օրերի ավարտին զուգընթաց Հայասատանում հանդես կգան երկու մեծ նվագախմբեր՝ Դրեզդենի ֆիլհարմոնիկ և Վիեննայի նվագախմբերը: Այս փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանում էլ գերմանական մշակույթի նկատմամբ հետաքրքրություն կա: Այդ համերգները կհարստացնեն մեր մշակութային գունապնակը:

-Հայաստանում համերգներով հանդես գալու առաջարկը մեր երկրի՞ կողմից է եղել:

-Առաջարկը քննարկվել է նախորդ տարիների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության և Գերմանիայի պաշտոնատար անձանց կողմից: Մենք փորձում ենք խրախուսել հեղինակավոր, միջազգային ճանաչում ունեցող նվագախմբերի հայաստանյան հյուրախաղերը: Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախումբը «Աղետ» կոչվող ծրագրով է հանդես եկել ողջ Եվրոպայում: «Աղետ»-ը ցեղասպանության մասին է: Մեր երկրում այդ ծրագրով են հանդես գալու:

-Գերմանիայում 2004 և 2014թթ. անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր: Ի՞նչ ձեռքբերումներ ենք ունեցել:

-Մեր երաժշտական կոլեկտիվները ակտիվ գործունեություն սկսեցին ծավալել Գերմանիայում, ճանաչվեցին լայն մասսաների կողմից: Ճանաչելի դարձավ նաև հայ գրականությունը, շոշափելի դարձան գրողների միությունների միջև համագործակցությունները, իրականացվեցին գրական թարգմանություններ: Գերմանացի մշակութասեր հանրությունը ուշադրություն սկսեց դարձնել մեր թանգարանային ժառանգությանը: Գերմանիան սիրով ներկայացնում է մեր թանգարանային նմուշները իրենց հեղինակավոր ցուցասրահներում:

-Նախատեսու՞մ եք այլ երկրների հետ մշակութային համագործակցություն իրականացնել:

-ՀՀ մշակույթի նախարարությունը համագործակցում է գրեթե բոլոր եվրոպական երկրների հետ: Վերջին երկու տարիների ընթացքում ակտիվ գործունեություն ենք ծավալել Իտալիայում: Նախատեսում ենք տարբեր նախագծեր իրականացնել նաև Բուլղարիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Չեխիայում: Չենք մոռանում նաև Արևելքը: Հիմնականում համագործակցում ենք այն երկրների հետ, որոնց հետ ընդհանուր մշակութային խաչմերուկ կա: Կցանկանամ, որ հայ մշակութասեր հասարակությունը հետևի մշակութային կյանքին, հպարտանա մեր հարուստ մշակույթով և փորձի պահպանել այն:

-Շնորհակալություն զրույցի համար:

Անժելա Համբարձումյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts