Օգոստոսի 19-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
ԽՈՅԵՐ
Այսօր ձեր կարեւորագույն զենքն ազնվությունն է: Դրա անգամ չնչին բացակայությունը կարող է կոնֆլիկտներ առաջացնել սիրելիի հետ հարաբերություններում:
ՑԼԵՐ
Եթե ձեզ դուր չի եկել ձեր սիրելիի այս կամ այն արարքը, պետք չէ միանգամից դուռը փակել եւ հեռանալ: Հիշեք միասին անցկացրած լավ եւ վատ օրերը եւ միայն դրանից հետո արեք եզրակացություններ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Նվերներ փաթեթավորելիս ձեր լավագույն օգնականը կլինի ձեր սիրելին: Բացի իր օգնությունից` նա նաեւ ձեզ հրաշալի մտքեր կառաջարկի: Իսկ թե ում պետք է հանձնեք այդ նվերներն, արդեն ձեր որոշումը կլինի:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Խեցգետիններին այսօր կփրկի աշխատանքը: Անգամ, եթե որեւիցե բան չունեք անելու, ցույց տվեք, թե շատ զբաղված եք, հակառակ դեպքում բոլորն իրենց խնդիրները կթափեն ձեզ վրա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելիին խորհուրդներ մի տվեք, եթե նա ինքը ձեզ դրա մասին չի խնդրում: Հակառակ դեպքում ձեր լավությունը կփոխհատւցվի կոպտությամբ:
ԿՈՒՅՍԵՐ
Դուք չեք կարողանա իրականացնել սիրելիին տված խոստումը: Որպեսզի նա չնեղանա ձեզանից, փորձեք նրան բացատրել, թե ինչու չեք կարողանում դա անել: Եթե պատճառ չունեք, ինչ-որ մեղմ արդարացում հորինեք:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր սիրելիին ոչ մի խանդի առիթ մի տվեք: Նրա բարկությունն այնքան մեծ կլինի, որ կտուժեք ոչ միայն դուք, այլեւ բոլոր նրանք, ովքեր այդ պահին ձեր կողքին կլինեն:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր շատ բուռն եւ հագեցած օր կունենաք, սակայն կհասցնեք ժամանակ տրամադրել սիրելիին: Բայց այդ ժամանակը, կարծես թե, նրան քիչ կթվա: Բացատրեք նրան, որ ձեր կյանքում այլ բաներ էլ կան իրենից բացի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա որեւիցե բան ձեզ հետ քննարկել, նա պարզապես կցանկանա մի քանի րոպե հանգիստ նստել: Փորձեք չխանգարել նրա անդորրը, եթե չեք ցանկանում, որ նա բղավի ձեզ վրա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կկատարի ձեր ցանկացած քմահաճույք: Կարեւորը փորձեք նրան համոզել հուզիչ տոնով եւ աչքերի համոզիչ արտահայտությամբ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք ձեր սիրելիին շատ ցնցող նորություն կասեք: Թե ինչպես նա իրեն կպահի դրանից հետո, դժվար է ասել, բայց դուք վերջապես կհասկանաք, թե ինչպիսի անձնավորություն է գտնվում ձեր կողքին:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեզ, բացարձակապես, չի հուզի, թե ինչ են ձեր մտերիմները մտածում ձեր սիրելիի մասին: Իզուր, միգուցե նրանք խելացի բաներ են ասում…