«116». Կապիտան Ուրֆանյանի և իր դիրքի տղաների մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվելու
LifestyleԿինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պատրաստվում է գեղարվեստական ֆիլմ նկարահանել ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի եւ իր դիրքի զոհված ու կենդանի մնացած զինվորների մասին: Ֆիլմի պայմանական վերնագիրն է «116»:
Այս մասին Armtimes.com-ը զրուցեց կինոռեժիսորի հետ.
- Պարոն Զաքարյան, նկարահանման աշխատանքներն արդեն մեկնարկե՞լ են, մանրամասներ կհաղորդե՞ք:
- Առայժմ աշխատում ենք սցենարի վրա, այն ամբողջովին պետք է հիմնված լինի ականատեսների խոսքերի վրա, որպեսզի շինծու չլինի: Այդ դիրքի յոթ տղաներն էլ մեծ հերոսություն են կատարել, չորսը զոհվել են, որոնցից մեկը (խմբ.Ռոբերտ Աբաջյան) Արցախի հերոսի կոչմանն է արժանացել, իսկ մյուս երեքն այժմ ծառայում են: Նրանց եւ հրամանատարների խոսքերի հիման վրա վերականգնելու ենք այն, ինչ տեղի է ունեցել:
- Համագործակցո՞ւմ եք Պաշտպանության նախարարության հետ:
- Ոչ, չեմ համագործակցում, դեռեւս սցենարի փուլն է, որը վերջնական պատրաստ լինելու դեպքում կներկայացնենք Պաշտպանության նախարարություն, որպեսզի թույլտվություն ստանանք նկարահանումների համար, վերջիվերջո պաշտպանական դիրքի մասին է խոսքը: Սկզբում գաղափար կար ընդհանուր պատերազմի մասին ֆիլմ նկարահանել, բայց քանի որ ես մասնագիտացված եմ կարճամետրաժ ֆիլմերի ուղղությամբ, որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի այդ մի դիրքի պատմությանն անդրադառնանք: Մոտ կես ժամ մարտ է ընթացել, դա աննկարագրելի հերոսություն է, եւ այդ մարտն ամբողջովին պետք է ներկայացվի, թե ինչպես է եղել:
Շարունակությունն՝ այստեղ։