Արթուր Ալեքսանյանը՝ Ռիօ 2016-ի ամենաբրուտալ տղամարդկանց 5-յակում
LifestyleՀեղինակավոր Elle-ն Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ընդգրկել է Ռիո 2016-ի ամենաբրուտալ տղամարդկանց 5-յակում:
«Այս տղամարդիկ հաստատ կարող են պաշտպանել իրենց կողակցին, նրանք առնական են ու խարիզմատիկ, նրանց չես համեմատի քաղցր-մաղցր ֆուտբոլիստների հետ: Ոչ միայն ֆիզիկական, այլև կամքի մեծ ուժով աչքի ընկնող այս տղամարդիկ Ռիո 2016-ի ամենաբրուտալ և սեքսուալ տղամարդիկ են»,-գրում է Elle-ը:
Elle-ի 5-յակում ներառված են նաև մարզիկներ Գերմանիայից, Ռուսաստանից, Ամերիկայից:
«Եվս մեկ ոսկյա մեդալակիր մեր ցանկում՝ Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը: 24-ամյա մարզիկի համար սա առաջին Օլիմպիադան չէ: Նրա դեբյուտը կայացավ Լոնդոնի օլիմպիական խաղերում, որտեղ Արթուրը բրոնզե մեդալակիր էր: Այս բրուտալ մարզիկը 21-րդ դարում Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է» :