Պերմյակովի պաշտպանը ներկայացրել է պաշտպանական ճառը
SocietyԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով օգոստոսի 19-ին կայացած դատական նիստին հնչեց հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանի պաշտպանական ճառը:
Ըստ էության պաշտպանն իր խոսքում չառարկեց նախորդ՝ օգոստոսի 12-ին կայացած նիստին պետական մեղադրող Գևորգ Գևորգյան կողմից հնչեցրած մեղադրանքներից 2-ին, որոնք իրենց մեջ ներառում էին Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակում, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հոդվածներով սահմանված հանցանշաները՝ փաստելով, որ իր պաշտպանյալը և՛ քրեական գործի, և՛ դատական գործընթացի ժամանակ չի հերքել հանցագործություն կատարելու մասին փաստը, սակայն Էդուարդ Աղաջանյանը բավական երկար ճառ ներկայացրեց պետմեղադրողի կողմից ներկայացրած 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) մեղադրանքի դեմ՝ բերելով մի շարք ապացույցներ, որ քրեական գործով դա չի ապացուցվել և չի հիմնավորվել:
Օգտվելով իր իրավունքից` պաշտպանը որպես մեղմացուցիչ հանգամանք նշեց Պերմյակովի 20 տարեկան լինելու, ժամկետային ծառայության մեջ գտնվելու, նախկինում դատապարտված չլինելու հանգամանքները, ինչպես նաև այն փաստը, որ չնայած Պերմյակովը չի տառապում հոգեկան որևէ հիվանդությամբ, սակայն ինֆանտիլ անձ է:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը):
Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դա տապարտվել է 10 տարվա ազատազրկման: