Որքա՞ն դոլար են գնել եւ վաճառել հայաստանյան բանկերը
EconomicsԿենտրոնական բանկը հրապարակել է օգոստոսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94,367,117 դոլար 474.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 69,160,721 ԱՄՆ դոլար 476.13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 4,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 475.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,132,213 եվրո 531.54 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,019,488 եվրո 535.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,268,069,836 ՌԴ ռուբլի 7,36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 376,714,015 ՌԴ ռուբլի 7,48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.9 մլն ԱՄՆ դոլար: