Ձեր համակարգչի մկնիկի գաղտնի ֆունկցիաները
LifestyleԻսկ Դուք գիտե՞ք,որ ձեր համակարգչի մկնիկը ունի մի քանի հետաքրքիր ֆունկցիաներ,որոնց մասին շատ քչերը գիտեն: Օրինակ՝
1.Տեքստի նշում. մենք բոլորս էլ գիտենք,որ մկնիկով տեքստը կարելի է նշել ձախ սեղմակը պահելով,բայց դա միայն այն դեպքում,երբ տեքստը շատ կարճ է:Երկար տեքստեր նշելու համար Դուք կարող եք նշել մի հատված, հետո սեղմած պահել «Shift» ստեղնը և գնալ տեքստի այն մասը, որտեղ ցանկանում եք՝ շարունակելով նշումը:
2.Բրաուզերում առաջ-հետ գնալը. այս դեպքում նույնպես օգնության է գալիս «Shift» ստեղնը՝ սեղմած պահե՛ք, այնուհետև առաջ կամ հետ տարե՛ք մկնիկի ցուցիչը՝ բրաուզերում հետ գնալու համար:
3.Մեծացում-փոքրացում: Եթե գտնվում եք մի կայքում, որտեղ շատ դժվար է տեքստը կարդալը, ապա կարող եք սեղմած պահել «Ctrl» ստեղնը և մկնիկի պտտվող մասի օգնությամբ մեծացնել կամ փոքրացնել էջը:
4.Շատերը տեղյակ են,որ տեքստում բառը նշելու համար պետք է ցուցիչը պահել բառի վրա և սեղմել երկու անգամ, իսկ եթե ուզում եք ամբողջ տողը նշել, ապա պետք է սեղմեք երեք անգամ:
5.Եթե ուզում եք հղումը բացել նոր պատուհանում,ապա պետք է սեղմեք մկնիկի պտտվող մասի վրա,իսկ եթե այն արդեն փչացել է, կարող եք օգտվել «Ctrl» կոճակից,որը նույն արդյունքն է տալիս: