Դավիթ Սանասարյանին «Նուբարաշենք» ՔՀԿ-ի մոտ դիմավորեցին նրա երեխաները (ֆոտո)
SocietyArmtimes.com-ը գրում է.
Քիչ առաջ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Նշենք, որ Սանասարյանի խափանման միջոցը փոխարիվեց այսօր 1.5 մլն դրամ գրավով: Նրան ՔՀԿ-ի բակում դիմավորեցին հարացատներն ու մանկահասակ երեխաները:
Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրոււյցում ասաց, որ ինչպես իրեն կալանավորելու որոշում էր քաղաքական, այնպես էլ ազատ արձակման որոշումն է քաղաքական, չնայած կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորի մասին շատ դրական բաներ է լսել: Armtimes.com-ի հարցին ի պատասխան Դավիթ Սանասարյանն ասաց, որ տեղյակ է, որ Ազատության հրապարակում Շահեն Հարությունյանը հացադուլ է անցկացնում եւ գնալու է նրա մոտ, որպեսզի խնդրի վերջինիս՝ դուրս գա հացադուլից:
Մանրամասները՝ քիչ անց:

