Սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը քիչ առաջ ՀՀ վարչապետի որոշմամբ ներկայացվել է Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) աշխատակազմին՝ որպես ծառայության պետ: Հիշեցնենք, որ քիչ առաջ ORER.am-ը տեղեկացրել էր, որ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ORER.am-ի տեղեկություններով` Աբրամ Բախչագուլյանին փոխարինելու էր Սփյուռքի փոխնախարար Արմեն Հայրապետյանը: