Տանն իսկական համավոր հարս էի, դրսում՝ առնակավոր երևույթ. Թինա Քեյ
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Առանց դիմակի խորագրի ներքով Life.panorama.am-ը ներկայացնում է բլից-հարցազրույցներ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Մեր այսօրվա զրուցակիցն է կրկեսի արտիստուհի, պարուհի Թինա Քեյը:
Մանկությանս ամենավառ հիշողությունները...
Մանկությանս ամենավառ հիշողություններում շատ պատմություններ ունեմ: Հիշում եմ Սևանի ճամբարը, որտեղ ինձ տարան, քանի որ հազի հետ կապված խնդիրներ ունեի: Հիշողություններումս շատ տպավորիչ է առաջին բեմելս, երբ երեք տարեկանում ինձ ու քրոջս տարան «Երազ» պարի անսամբլում պարելու: Այստեղ ես ամենափոքր մասնակիցն է ու մի անգամ բոլոր պարուհիները ինձ այնքան էին շպարել, որ երբ ղեկավարը կանչեց բեմ, ինձ տեսնելով մի իսկական պատերազմ սարքեց, լավ հիշում եմ, թե ինչպես էր բղավում ու ասում, թե էս ով է էս երեխուն էսպես շպարել: Հիշողություններումս շատ վառ է նաև իմ՝ «Պիոների» կարգավիճը, սակայն «Հոկտեմբերիկ» չհասցրի դառնալ:
Եկա, որովհետև...
Եկա, որովհետւ ընտանիքումս ամենաչսպասվածն էի ու երևի այդպես էլ պետք է լիներ: Եկա, որպեսզի դառնայի Թինա Քեյ ու պիտանի լինեի իմ ժողովրդին:
Ճակատագրական կետ...
Ճակատագրական էր, երբ 90-ականներին թողեցի պարարվեստն ու երգարվեստը և ընտրեցի կրկեսային արվեստը, բայց երևի նույն ճակատագրի բերումով այսօր կրկին երգարվեստն ու պարարվեստը ներխուժեցին իմ կյանք:
Շարունակությունը՝ այստեղ