«Երևանյան ամառ 2016»-ի գլխավոր միջոցառումն անցկացվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Society«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի անվան պուրակում անցկացվել է «Ողջույն Քանաքեռ-Զեյթունից» խորագրով միջոցառումը:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգային ծրագիրը բաղկացած է եղել թե փոքրերի, և թե մեծերի համար նախատեսված հատվածներից: Միջոցառմանը մասնակցել են վարչական շրջանի մշակութային կրթօջախների, մասնավորապես, Ղազարոս Սարյանի անվան արվեստի և Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցների սաներն ու ուսուցիչները: Ծրագրի շրջանակում կազմակերպվել է կերպարվեստի բաց դաս և աշխատանքների ցուցադրություն:
Համերգն ուղեկցվել է մանկական զվարճալի ծրագրով:
«Երևանյան ամառ 2016»-ի ընթացքում ամբողջ ամռանը տարբեր միջոցառումներ են անցկացվել Երևանի բոլոր վարչական շրջաններում: