Ինձ և Սիրուշոյին մաղթում եմ հաղթանակ. Անդրեն BAMA Music awards-ի և իր նոր ռեալիթի շոուի մասին
LifestyleTert.am Life-ը գրում է.
Երգիչ Անդրեն երկար ժամանակ է, ինչ բնակվում է Միացյալ Նահանգներում: Շուտով նա իր երկրպագուներին կներկայանա նոր հեռուստանախագծով` իր նոր հեղինակային Andrenaline շոու-ծրագրով, որն իր շուրջն է համախմբել տաղանդավոր երիտասարդների:
Tert.am Life-ի հետ զրույցում աշխատասեր երգիչը պատմեց նոր նախագծի և BAMA Music մրցանակաբաշխությանը նոմինացվելու մասին:
«Ռեալիթի շոու ունենալու գաղափարը վաղուց էր ծագել ինձ մոտ և ահա որոշեցի իրականացնել այն: Դա լինելու է երաժշտական նախագիծ, որտեղ կմրցեն նոր դեմքեր: Մասնակիցները կմրցեն վոկալային տվյալներով, և ստիպված կլինեն անցնել մի շարք այլ փորձությունների միջով: Հեռուստադիտողը կկարողանա հետևել նրանց պայքարին նաև կադրից դուրս: Իսկ հաղթող մասնակիցը կունենա ինձ հետ պայմանագիր: Անհամբերությամբ սպասում եմ Andrenaline շոուի եթեր հեռարձակվելուն: Ուզում եմ, որ վերջապես, հեռուստադիտողը տեսնի մեր այս օրերի ընթացքում տարած աշխատանքի արդյունքը: Շատ տաղանդավոր, հետաքրքիր ու հմայիչ մասնակիցներ ունենք: Համոզված եմ, նրանցից յուրաքանչյուրը կկարողանա ուրույն տեղ գրավել հեռուստադիտողների սրտերում»,- ասաց երգիչը:
Շարունակությունը` այստեղ: