Ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այս ընտանիքը բարի մարդկանց օգնության կարիքն ունի
SocietyՍիրելի' ընկերներ, հերթական անապահով ընտանիքը, որն օգնության կարիք ունի` բնակվում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր համայնքում: Այս ընտանիքում մեծանում են 4 ապագա զինվորներ` 12-ամյա Գարեգինը, 10-ամյա Գագիկը, 9-ամյա Գևորգը և 3-ամյա պստիկ Դավիթը: Երեխաների մայրը 5 անգամ վիրահատվել է, մինչ օրս էլ կատետր է կրում: Ընտանիքի հայրը աշխատանք չունի, չեն կարողանում ապրել չնչին նպաստով: Իսկ 78-ամյա Սաթենիկ տատիկն արդեն չի կարողանում և' տան գործերով զբաղվել և' աշխատել օրավարձով: Տանը գրեթե ոչինչ չունեն, 4 փոքրիկները օրերով քաղցած են մնում: «Ընտանի կենդանիներ կարիքավորներին» նվիրատվական-բարեգործական ծրագրով այս անգամ փորձելու ենք օգնել Բաբայանների ընտանիքին:
Դիմում ենք բոլոր բարի մարդկանց միանալ մեզ և օգնել այս ընտանիքին:
Օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077-81-87-44:










