Արևայրուքի հնարավոր վտանգներն ու երկար պահպանման մեթոդները. խորհուրդներ բժիշկ-մաշկաբան Լիլիթ Հարությունյանից
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ամռանը, հատկապես իգական սեռի ներկայացուցիչները կարող են ժամերով պառկել արեւի տակ եւ արեւայրուք ընդունել, այնուհետ երկար տանջվել, որպեսզի մուգ մաշկը հնարավորինս երկար պահպանվի:
Արևայրուքի հնարավոր վտանգների և երկար պահպանման մեթոդների մասին Life.panorama.am-ը զրուցել է «Հելիոս» մաշկաբանական եւ կոսմետոլոգիական կենտրոնի բժիշկ-մաշկաբան Լիլիթ Հարությունյանի հետ:
«Արեւարյուքի վտանգները կապված են ալերգիկ ռեակցիաների, մաշկի պիգմետացիաների առաջացման եւ մարմնի ջերմության բարձրացման հետ: Սրանցից խուսափելու համար առաջին հերթին անհրաժեշտ է արեւապաշտպան քսուքներ օգտագործել եւ արեւայրուքն ընդունել թույլատրելի ժամերին՝ առավոտյան մինչեւ 12:00-ն եւ 17:00-ից հետո»,- նշեց մաշկաբանը:
Բաց մաշկ ունեցողները, բժշկի խոսքով, հատկապես պետք է զգույշ լինեն. «Նրանք, ովքեր բաց մաշկ ունեն, պետք է արեւայրուք ընդունելիս ավելի զգույշ լինեն, քանի որ չունեն բավականաչափ պիգմենտ, մելանին, որպեսզի մարմինը պաշտպանվի արեւից, դե իսկ մուգ մաշկերի դեպքում պաշտպանիչ շերտն ավելի մեծ է, սակայն նրանց պարագայում էլ կոսմետիկ առումով պիգմենտացիա ձեռք բերելու հավանականությունն է ավելի մեծանում»,- ընդգծեց Լիլիթ Հարությունյանը:
Շարունակությունը` այստեղ: