«Պետք չի այդքան պրիմիտիվ ու տափակ մտածել»․ Նարեկ Բավեյան
BlogԵրգիչ Նարեկ Բավեյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել
Արդեն մի քանի անգամ է լսում եմ կարծիք, որը ինձ համար աբսուրդային է, ինձ հարցնում են, թե ինչի եմ ես երգում, որ մեր մեծերը հարգանքի են արժանի ու իրանց խոսքը լսել է պետք: Ասում են բոլոր մեծերը չէ, որ հարգանքի են արժանի ու իրանց խորհուրդները միշտ չէ, որ իմաստուն են: ok! Համաձայն եմ! Նույն կերպ կարող ենք ասել, որ բոլորը չէ որ արժանի են սիրո, ուրեմ չերգենք սիրո մասին: Լինում են վատ ուսուցիչներ, չտոնենք ուսուցչի տոնը, լինում են նաև վատ զինվորներ, չգովերգենք մեր բանակը ու մեր հերոս տղերքին, թե պիտի հատուկ շեշտենք, որ մենք լավերի մասին ենք երգում, իսկ վատերը արժանի չեն: Պետք չի էտքան պրիմիտիվ ու տափակ մտածել, հարգելիներս: Ես բախտավոր մարդ եմ, քանի որ ունեցել եմ, և ունեմ մեծեր, որոնք միանշանակ արժանի են, որ որոնց հարգեմ ու մեծարեմ, եթե ձեր կյանքը էտքան էլ հաջող չի դասավորվել ցավում եմ! Բայց մի խանգարեք մյուսներին հարգել ու գովերգել իրենց մեծերին, քանի որ նրանք դրան արժանի են, որովհետև իրենց կյանքն են նվիրել մեզ!Նշենք, որ խոսքը գնում է երգչի վերջին՝ «Մեր մեծերը»տեսահոլովակի մասին։