Ահա՝ ինչու է պետք շաբաթը 3 անգամ բրոկլի ուտել
LifestyleԲրոկոլին ամենաառողջարար բանջարեղեններից է։ Պարբերաբար բրոկոլի ուտելու դեպքում կնվազեցնեք սիրտ-անոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարախտի, քաղցկեղի հավանականությունը և կբարելավեք ընդհանուր առողջությունը։
Բրոկոլիի մեջ առկա ֆլավոնոիդների շնորհիվ օրգանիզմը կարողանում է առավել հեշտությամբ պայքարել հիվանդությունների դեմ։
Ամեն երրորդ օրը բրոկոլի ուտելու դեպքում կամրապնդեք իմունային համակարգը, կնվազեցնեք բորբոքային պրոցեսները։
Ըստ բրոկոլիի սննդարար արժեքի՝ 100գ-ի մեջ առկա է ընդամենը 28 կալորիա և 3գ սպիտակուց։ Բրոկոլին պարունակում է օրական օրգանիզմին անհրաժեշտ վիտամին C-ի 67 տոկոսը, վիտամին A-ի 20 տոկոսը և անգամ վիտամին K-ի 110 տոկոսը։ Այս ամենից բացի, առողջարար բանջարեղենը պարունակում է բազմաթիվ տարրեր, որոնք ունեն հզոր հակաքաղցկեղային հատկություններ՝ փոքր քանակությամբ սելեն, կալցիում, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, մանրաթելեր, ֆոլաթթու, մանգան։
Ավելին, բրոկոլին պարունակում է նաև հսկայական քանակությամբ ֆենոլային միացություններ, որոնք կարողանում են նվազեցնել ինսուլտը, քաղցկեղը, սիրտ-անոթային հիվանդությունները։
Մարդու օրգանիզմը չի կարող արտադրել ֆենոլներ, ինչը նշանակում է, որ այն պետք է օրգանիզմ հասնի սննդի միջոցով, որի լավագույն տարբերակը կարող է լինել հենց բրոկոլին։
Բժիշկները խորհուրդ են տալիս յուրաքանչյուր երրորդ օրն ուտել բրոկոլի։