Թուրքական դատարանը PKK-ի զինված թեւի առաջնորդներին ձերբակալելու որոշում է ընդունել
LifestyleԹուրքիայի Ադանայի նահանգի Տարսուսի ծանր հանցագործությունների թիվ 2 դատարանը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) վարչական խորհրդի անդամ Մուրադ Քարայըլանի եւ PKK-ի զինված թեւ համարվող Քրդստանի հասարակությունների միության (KCK) վարչական խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքի նկատմամբ համապատասխանաբար ցմահ եւ 159 տարի ժամկետով ազատազրկման որոշում է ընդունել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Diken թերթը, վճիռն ընդունվել է Ադանայում 2015 թվականի հուլիսի 31-ին ոստիկանության չինովնիկներ Իսա Իփեքի եւ Սերդար Քազարի սպանության գործով դատախազության ներկայացրած հետաքննության հիման վրա: Դատարանը հանձնարարել է ձերբակալել Քարայըլանին ու Բայըքին եւ ի կատար ածել իր որոշումը:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ հիշյալ անձինք մասնակից են Ադանայում թուրք ոստիկանների սպանությանը, հանդիսանում են Թուրքիայում արգելված «ահաբեկչական» կազմակերպությունների ղեկավարներ: