Ալավերդիում մահվան ելքով ավտովթարի դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել
SocietyՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բվաժնից, նախնական տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Լ. Մարտիրոսյանի կողմից վարվող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Ջրավազան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհամերձ մետաղյա արգելապատնեշին և կողաշրջվել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նշված ավտոմեքենայի ուղևոր Ս.Պեպանյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր Ռ.Թաթոյ անը և վարորդ Լ.Մարտիրոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինականուժի մեջ մտած դատավճռով: