Yerevan, 28.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ողջ իրականությունը Գյումրու եղբայրական պանթեոնի աղմկահարույց պատմության մասին. BlogNews.am-ի հետաքննությունը

Society

BlogNews.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմում  զոհված Գյումրեցի հերոսներն են՝ Տիգրան Աբգարյանը, Հրաչ Գալստյանը, Գևորգ Վարդանյանը, Մերուժան Ստեփանյանը և Վիկտոր Յուզիխովիչը: Տղաների մարմինները հանգչում են Գյումրու «Շիրակ»  գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմի հերոս նահատակների եղբայրական պանթեոնում: Իսկ ահա  սա այն լուսանկարն է, որը շաբաթներ առաջ իսկական շոկ եղավ  հայ հասարակության համար:

Պարզվեց, որ  չորս ամսվա ընթացքում տղաների շիրիմների վրա չէին արվել անգամ տարրական շինարարական աշխատանքներ, իսկ անբարեկարգ տարածքն էլ որոշ տմարդների համար դարձել էր ավտոմեքենայի կայանատեղի: Հասարակության համար սառը ցնցուղ եղավ նաև պատմության շարունակութունը:  Հայտնի դարձավ, որ տղաների գերեզմանների շինարարական աշխատանքները չեն կատարվում միայն  նրա համար, որովհետև, ինչպես Գյումրու տարածքային զինկոմիսարը նշեց,  « դա յուրահատուկ մոտեցում է պահանջում, չէ՞ որ պանթեոնը սովորական գերեզման չէ և այստեղ ամեն ինչ իր ձևաչափն ունի »: Հետո էլ պարզ դարձավ, որ կապալառու ընկերությունն է անբարեխիղճ մոտեցել հարցին, իսկ իր չորս ամսվա անգործությունն էլ արդարացրել է նրանով, որ ՊՆ-ն  աշխատանքները սկսելու համար գումարը չի փոխանցում: Եվ ահա մոտ հինգ ամսվա  սպասումներից հետո զոհված տղաների ծնողները սեփական գումարներով օրերս նախաձեռնեցին իրենց զավակների գերեզմանների բարեկարգման աշխատանքները, ինչը կրկին մեծ աղմուկի առիթ հանդիսացավ:

 

Պաշտպանության նախարարությունը հորդորեց ծնողներին ետ կանգնել բռնած գործից, որովհետև նախարարությունը երբեք չէր  հրաժարվել տղաների հիշատակը հավերժացնող պանթեոնի շինարարությունից, սակայն ծնողները չանսալով հորդորներին՝ շարունակեցին շինարարական աշխատանքները: Այնուհետև, իրավիճակի վերաբերյալ «Գալա» -ին տված հարցազրույցում հարցի շուրջ պարզաբանումներ արեց  ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Պաշտպանության նախարարությունը տարածքը պետք է սահմանազատեր, իր խոստումը կատարել է: Գերեզմանները սարքելու համար իրենք՝ զոհերի հարազատները, 4.1 մլն-ից ավելի գումար են ստացել ամեն մեկի համար: Ինքնուրույն պիտի սարքեն: ՀՀ-ում գոյություն ունի հետևյալ օրենքը, եթե զոհված զինծառայողը Եռաբլուրում չի թաղվում, ապա ընտանիքը ստանում է 4.1 մլն դրամ: Դա պարտադիր գումար է և  չի կարող պատահել, որ մի անձ չստանա, դա տրվում է բոլորին: Չնայած այդ գումարին՝ առանց որևէ օրենսդրական պարտավորության ՊՆ-ն նաև պարտավորություն էր վերցրել մասնակցել եւ կազմակերպել գերեզմանների սահմանազատման աշխատանքը, որն արդեն իրականացրել ենք: Ինչքան գիտեմ, վստահ չեմ, պիտի ճշտեմ, Գյումրիի քաղաքապետարանն էր խոստանում օգնել, որ միասնական գերեզմանոց լինի: Ես այդքանը գիտեմ, մնացածին տեղյակ չեմ»:

Փաստորեն, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ՊՆ-ն  զոհվածների հարազատներին է հատկացրել շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարները: Այդ դեպքում ինչու՞ են հարազատները պնդում, որ աշխատանքները կատարվում են սեփական միջոցներով: Փորձելով պարզել, վերջիվերջո, ի՞նչ  ֆինանսական միջոցներով են կատարվում տղաների գերեզմանների շինարարական աշխատանքները, BlogNews.am-ըկապ հաստատեց  զոհված տղաների  հարազատների հետ, ովքեր ներկայացրեցին ներկա պահին տեղի ունեցող աշխատանքների ու դրանց հետ կապված խնդիրների մանրամասները: Տիգրան Աբգարյանի հայրը՝ Արթուր Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմքն արդեն լցրել են, հիմնապատն էլ կապել են:  Ամենը կատարվում է վարպետների կողմից, բայց ոչ այն վարպետների, որոնց պիտի տրամադրեր կապալառու ընկերությունը: Նոր վարպետներ են, փորձառու, պատասխանատու:  Ծախսերն էլ վճարում է ՊՆ-ն:  Բոլոր գերեզմանների վրա աշխատանքները միաժամանակ են արվում, գերեզմանոցն էլ ընդհանուր է լինելու:

 Գևորգ Վարդանյանի հայրը՝ Գագիկ Վարդանյանը ևս նշեց արդեն կատարված աշխատանքների մասին, նաև ավելացրեց, որ ներկա պահին  անմիջական կապի մեջ են ՊՆ-ի հետ, համատեղ որոշմամբ էլ այսօր-վաղը արդեն կանցնեն պատերը շարելու աշխատանքներին: Բոլոր այն գումարները, որոնք ծնողները մինչ օրս ծախսել են՝  հատուցվելու են, ՊՆ-ն նաև կհոգա հետագա շինարարական աշխատանքների ծախսերը, սակայն տղաների տապանաքարերի ծախսերը կհոգան ծնողները:

 

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս ՊՆ-ն լուծեց իր հարցերը նախկին կապալառու ընկերության հետ, որի հետ արդեն իսկ պայմանագիր էր կնքել,  բայց այդպես էլ ոչ մի աշխատանք չէր իրականացվել այդ ընկերության կողմից՝ Մերուժան Ստեփանյանի հայրը՝ Արթուր Ստեփանյանը  այսպես պարզաբանեց. «Նախկին կապալառուն ոչ մի առնչություն չունի այս աշխատանքների հետ: Նոր, ավելի կոմպիտենտ մասնագետների հետ ենք համագործակցում, պարզապես քանի որ ՊՆ-ն պայմանագիր էր կնքել նախկին կապալառուի հետ՝  գումարները նրան է փոխանցում, դրա համար էլ  հենց այդ շինընկերության միջոցով են ներկա պահին գերեզմանների վրա աշխատող բանվորներն ու վարպետները վարձատրվում:  Աշխատանքների ամբողջ գումարը փոխանցում է ՊՆ-ն, սա առանձին գումար է  և  ոչ մի առնչություն  չունի մեր տղաների զոհվելու հետ կապված ՊՆ-ի հատկացրած նախորդ գումարների հետ»: 

Վերջում ավելացնենք, որ BlogNews-ը շարունակելու է հետևել այս պատմությանն ու հետամուտ է լինելու դեռևս անհասկանալի մնացած բոլոր հարցերի բացահայտմանը: 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia