Բակո Սահակյանի «HALO Trust»-ի հետ քննարկել է Արցախում ականազերծմանը վերաբերող հարցեր
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է «HALO Trust» կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Ջեյմս Կովանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է «HALO Trust» կազմակերպության գործունեությունը Արցախի Հանրապետությունում՝ երախտագիտություն հայտնելով ցուցաբերվող մարդասիրական եւ արհեստավարժական օգնության համար: