Ահա թե ինչու են օլիմպիական չեմպիոնները կծում մեդալը
LifestyleԵրևի նկատել եք, որ օլիմպիական մեդալակիրները կծում են մեդալ: Սակայն քչերը գիտեն, թե ինչու: Սա առաջարկվել է լուանկարիչների կողմից և կիրառվում է 1991 թվականից:
Պատճառն այն է, որ լուսանկարիչները չէին ցանկանում հասարակ նկարներ ստանալ և խնդրում էին մարզիկներին կծել մեդալը, կարծես ստուգում են ոսկու իրական լինելը,- գրում է ORER.am-ը:
Ինչպես հայտնի է, հին ժամանակներում մարդիկ կծելով էին ստուգում ոսկին, քանի որ ատամի հետք էր մնում իրական ոսկու վրա, որը փոքր ինչ փափուկ է: Սակայն օլիմպիական ոսկու միայն 1.2 տոկոսն է ոսկուց:
Որոշ մարզիկներ էլ համբուրում են մեդալը, քանի որ մի անգամ մարզիկը կծել էր մեդալն ու կորցրել ատամի մի հատվածը: