Ադրբեջանն անցած գիշեր հրադադարը խախտել է 25 անգամ
SocietyՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 370 կրակոց:
ԻՆչպես տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: