Ջասթին Թիմբերլեյքն ու Ջեսիկա Բիլը տարածել են Հիլարի Քլինթոնի հետ արված զվարճալի լուսանկարներ
LifestyleՋասթին Թիմբերլեյքն ու Ջեսիկա Բիլը ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ արել են զվարճալի նկարներ։
Զույգը Քլինթոնի ընտրարշավի համար իրենց տանը կազմակերպել էր ճաշ-դրամահավաք։
Ինստագրամում զույգը տարածել է նկարը և գրել #imwithher, ինչը նշանակում է, որ իրենք աջակցում են Քլինթոնի թեկնածությանը։
Ինչպես հայտնել է People ամսագիրը, նախատեսված էր, որ ճաշը պետք է տեղի ունենար Լեոնարդո Դի Կապրիոյի տանը, սակայն վերջին պահին խնդիրներ են առաջացել և այն տեղի է ունեցել Թիմբերլեյքի և Բիլի տանը։
Մի շարք աստղեր, այդ թվում Քիմ Քարդաշյանն ու Քեթի Փերին, իրենց աջակցությունն են հայտնել Քլինթոնին։
