Այդ ֆիլմի համար ես անգամ եղունգներս կարճացրի, սկսեցի գրեթե չշպարվել. Մերի Մակարյան
LifestyleLife.panorama.am-ը զրուցել է հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանի հետ:
-Մերի, այժմ տեսնում ենք Ձեզ «Առաջնորդները» հեռուստասերիալում, աշնանային եթերաշրջանի հետ կապված նոր ծրագրեր չկա՞ն:
-Աշնանը, իմ տեղեկություններով, կվերսկսվեն «6-րդ զգայարանի» նկարահանումները, բայց ժամկետներ նշել չեմ կարող: Անկեղծ ասած՝ դեռ «Առաջնորդները» հեռուստասերիալից առաջ 20 մասանոց ֆիլմում եմ նկարահանվել, որի հեռարձակումն անընդհատ հետաձգվում է, գուցե աշնանային եթերաշրջանում թե մենք՝ դերասաններս, թե հեռուստադիտողը տեսնի այդ ֆիլմը, որի ռեժիսորն է տաղանդավոր մարդ Հարութ Շատյանը: Այս ֆիլմում մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն, ով դժվար կյանքով է ապրում. նա սկզբում սպասուհի է լինում, նրան շատ են ոտնահարում, սակայն հետագայում իր ուժեղ տեսակի շնորհիվ կարողանում է առաջ շարժվել ու բոլորից վրեժ լուծել:
-Մի անգամ նշել էիք, որ խեղճ կնոջ չեք մարմնավորի, ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնվել եք նման դերով հանդես գալ:
-Գիտեք, իմ հերոսուհին ոչ թե խեղճ աղջիկ է, այլ սովորական մեկն է, ով փող չունի, ով դառնում է մի տղայի խաբեության զոհը, որից հետո նա ստիպված է լինում աշխատել որպես սպասուհի: Բայց հետագայում, նա կարողանում է գնալ երկրից, հարստանալ ու վրեժ լուծել: Ես հենց սկզբից էլ ասել էի, որ ինձ չեմ պատկերացնում խեղճ ու անընդհատ լացող աղջկա դերում: Միշտ էլ դերասանը սկզբում փորձում է ընկալել իր դերն, ապա սիրել այն ու ավելի ճիշտ ներկայացնել: Այստեղ կերպարս մարմնավորելու հետ խնդիրներ չառաջացան, քանի որ լավ թիմի հետ էի աշխատում:
Շարունակությունը` այստեղ: