Կրկնակի տոն Լիլի Միքայելյանի ընտանիքում
LifestyleBravo.am-ը գրում է.
Լիլի Միքայելյանը նշել է դստեր 1-ամյակը: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ Երեւանի մանկական սրճարաններից մեկում Արմինեի առաջին տարեդարձին կազմակերպել է նաեւ աղջնակի ատամհատիկի արարողությունը. «Առավոտից նրա համար երգում էինք «Տարեդարձ է այսօր» երգը, ինքն էլ ժպտում էր, ուրախանում, փորձում կրկնել ու ծափիկ անելով մասնակցել: Սովորականից ակտիվ էր. կարծես հասկանում էր, որ իր օրն է»:
Երիտասարդ ընտանիքին անակնկալ են մատուցել հարազատները.«Այդ օրը մեզ այցելեց ամուսնուս մորաքույրը, ով առանց զգուշացնելու աղջկա հետ եկել էր Հոլանդիայից: Երկու տարի չէինք տեսել, շատ հուզվեցինք»,-ասել է Լիլին:
Շարունակությունը` այստեղ:
