Մրցակցություն ընտանիքում. Ջեներ քույրերը մարզակոշիկների նոր շարք են թողարկելու
LifestyleՔիմ Քարդաշյանի կրտսեր քույրերը հերթական հարվածն են ցանկանում հասցնել նրա ռեփեր ամուսնուն՝ Քանյե Ուեսթին։
Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ չնայած Քանյե Ուեսթի բոլոր առարկություններին՝ Քայլի Ջենները ստորագրել է Puma–ի հետ պայմանագիրն ու նկարահանվել հանրահայտ ապրանքանիշի ֆոտոշարքում. Քանյեն դեմ էր այս պայմանագրին, քանզի կարծում էր՝ Քայլին 100 տոկոսով Yeezy–ի թիմից է եւ չի համագործակցի այլ ապրանքանիշերի հետ։

Բայց Քանյեին սպասվում է մեկ այլ հարված։ Քայլին եւ Քենդալը որոշել են թողարկել մարզակոշիկների նոր հավաքածու, որի առաջին նմուշների լուսանկարն արդեն հայտվել է կրտսեր Ջեների Snapchat-ում։

Լուսանկարից երեւում է, որ աղջիկների նոր արտադրանքն ասես Քանյե Ուեսթի Yeezy boost 350 մարզակոշիկի փոքր-ինչ փոփոխված տարբերակն է։

Դժվար է ասել՝ քույրերը ոգեշնչվե՞լ են Քանյե Ուեսթի Yeezy մարզակոշիկներից, թե՞ նրանց գրավել է դրանց մեծ պահանջարկն ու վաճառքի ցուցանիշները ամբողջ աշխարհում։
Աղբյուրը՝ Daily Mail