Իտալիայում երկրաշարժից զոհերի թիվը հասնում է 247-ի. նրանց թվում շատ են երեխաները
SocietyԻտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 247-ի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, այս մասին հայտնել են Իտալիայի քաղաքացիական պաշտպանության իշխանությունները: Ըստ նախնական տեղեկությունների վիրավորների թիվը 368 է: Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են ավելի քան 4300 փրկարարներ: Երկրի առողջապահության նախարարը հայտնել է, որ մահացածների թվում մեծ է երեխաների քանակը:
Ավելի վաղ հաղորդել էինք նաև, որ ճշտվում էԻտալիայում տեղի ունեցած երկրաշարժիցտուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների ևհայերի առկայության մասինտեղեկատվությունը։ ՀՀդեսպանությունըմշտական կապի մեջ է տեղի իշխանություններիհետ:
6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցելտեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետրխորության վրա: 5,4 մագնիտուդովերկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայիմարզում: Երկրի մակերեւույթի ցնցումներ է զգացվել ԿենտրոնականԻտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել ԻտալիայիԼացիոյի,Ումբրիայի եւ Մարկի մարզերում:
Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն, Պեսկար դելՏրոնտոն, Ակումուլին: Ստորգետնյացնցումներ են զգացվել Հռոմում:
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ ևարևելյան երկայնության 13.290Օ:Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7բալ: