Լելոն՝ «LeloCity»-ի համերգների ու կյանքային երգերի մասին
LifestyleBravo.am-ը գրում է.
Հայկական «Lelocity» ռոք-խումբը դրական տպավորություններով վերադարձել է Թբիլիսիում տեղի ունեցած «Tbilisi Open Air 2016»երաժշտական փառատոնից։ Այլընտրանքային ռոք ժանրում հեղինակային գործերով ներկայացող խումբը միջազգային եռօրյա փառատոնին հնչեցրել է անգլալեզու 8 երգ։
Խմբի վոկալիստ Լելոն, որը կարմիր գույնի մեծ սիրահար է, թբիլիսյան ելույթի համար ընտրել էր ձմերուկի պատկերով շապիկ։ Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ փառատոնի տրամադրությունն ու կազմակերպվածությունը հավանել է, միակ խնդիրն այն էր, որ հայտնի երաժիշտները երկար են իրենց փորձերն արել, իրենք էլ ժամանակի սղության պատճառով առանց սաունդչեքի են բեմ բարձրացել. «Մասնակցում էին 50-ավելի երաժիշտներ։ Հայերից միայն մենք էինք, բայց ուրախալի էր հանդիսատեսի շարքերում հայերի տեսնել, որոնք ճանաչում էին մեզ կամ տեղում առաջին անգամ լսեցին ու մոտեցան»։
Շարունակությունը` այստեղ:
