Yerevan, 28.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տեղի ունեցավ Շիրակի մարզի կրթական համակարգի ամենամյա օգոստոսյան համաժողովը

Society

 Նոր ուսումնական տարվան ընդառաջ, օգոստոսի 25-ին, Գյումրու թիվ 21 դպրոցի դահլիճում, տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի կրթական  համակարգի ամենամյա օգոստոսյան համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, Շիրակի փոխմարզպետ Սերյան Պետրոսյանը, մարզպետարանի կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Կարապետյանը, մարզի դպրոցների տնօրենները: Շիրակի փոխմարզպետը  նախ ողջունելով բոլորին նոր ուսումնական տարում հաջողություն մաղթեց, ապա   խորհուրդ տվեց տնօրեններին պահպանել այն լավ ավանդույթները, որոնք ունի Շիրակի մարզի կրթական համակարգը, և լավ աշխատել:

Փոխմարզպետ Սերյան Պետրոսյանըտեղեկացրեց, որ մարզում գործում է 166 հանրակրթական դպրոց՝ 149-ը մարզային ենթակայության, 17-ը՝  ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության, որոնցից  3-ը վարժարաններ են, 1-ը միջնակարգ,  11-ը ավագ   դպրոցներ, ևս 2 ավագ դպրոց ձևավորվել և գործում են որպես հենակետային ավագ դպրոցներ՝ ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և մանկավարժական ինստիտուտի  բազայի վրա: Մարզում կա երկու հատուկ դպրոց, որոնք  իրականացնում են կրթության առանձնահատուկ պայմանների կար իք ունեցող երեխաների համար նախատեսված կրթական ծրագրեր: Այդ դպրոցներում ընդգրկված էին 117 երեխա: Ի դեպ, 2015-2016 ուստարում մարզային ենթակայության դպրոցներում դպրոցականների ընդհանուր թիվը կազմել է 25673: Ուսումնական տարվա ընթացքում մարզում  վերապատրաստվել և ատեստավորվել են 638, տարակարգ ստացել 39 ուսուցիչ: Մարզում գործում են համայնքային 54 նախակրթարան« որտեղ հաճախում են 4563  երեխաներ: Խնդիրը մասամբ մեղմվեց «Օգնություն նախադպրոցական տարիքի երեխաներին» ծրագրի ներդրմամբ« ինչի արդյունքում մարզի գյուղական համայնքների 54 դպրոցներուÕ ´ բացվեցին և գործում են դպրոցահեն նախադպրոցական խմբեր: Այդ համայնքների դպրոցներում շարունակվում է նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը: Ձևավորված 61 խմբում ներգրավված են շուրջ 916 երեխա:

Տարվա ընթացքում մարզի դպրոցականներն աչքի են ընկել օլիմպիադաներում գրանցած հաջողություններով՝  մոտ 7 հազար աշակերտ մասնակցել է առարկայական օլիմպիադաների, մարզի դպրոցականներից 143-ը մասնակցել են տարբեր առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլին, նրանցից 5-ն արժանացել 1-ին կարգի, 8-ը՝ 2-րդ,  13-ը՝ 3-րդ կարգի դիպլոմների, իսկ 30-ը գովասանագրերի: Հանրապետական փուլի արդյունքներով Շիրակի մարզը երկրորդն է հանրապետությունում՝ Երևանից հետո:

2014-2015  ուստարում մարզի 15 դպրոցներում ներառական կրթություն են ստանում 939 աշակերտ: 2015-2016 ուստարում ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը  կհամալրվի  ևս 9-ով:   Բացի վիճակագրական այս տվյալներից՝ փոխմարզպետը մատնանշեց նաև խնդիրները՝ շատ դպրոցներ ունեն շենքերի հիմնանորոգման, մարզադահլիճների կառուցման և գույքի ձեռքբերման խնդիրներ:

«2016 թվականին շահագործման է հանձնվել Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի շենքը, կառուցվում են Կրասարի և Վարդաքարի   միջնակարգ դպրոցների շենքերը: Խիստ առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն Հովունիի, Կապսի, Հովտաշենի, Լուսակերտի, Ձորաշենի, Քարաբերդի, Գեղանիստի, Տուֆաշենի, Ծաղկուտի դպրոցները: Նոր դպրոցական շենքերի կառուցման անհրաժեշտություն ունեն Բերդաշեն և Արեգնադեմ համայնքները: Մարզի 57 հանրակրթական դպրոցներում նոր մարզադահլիճների կառուցման անհրաժեշտություն կա: Մարզի 110 համայնքում դպրոցական շենքերը ջեռուցվում են լոկալ համակարգով՝ գազով ու դիզելային վառելիքով, 35-ում՝ էլեկտրաէներգիայով, սակայն դեռևս 18 դպրոց  ջեռուցումն իրականացնում է հեղուկ վառելանյութի վառարաններով»,-նշեց   փոխմարզպետը:

ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը տնօրեններին ներկայացրեց ոլորտում սպասվող առարկայական, ժամային, դասագրքային,  քննական, ինչպես նաև տնօրենների հավաստագրման և մանկավարժների տարակարգի հետ կապված փոփոխությունները:

Արմենուհի Մխոյան

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia