4-րդ հարկից ընկած գյումրեցի 2 տարեկան փոքրիկը կոմայի մեջ է. կոտրվել է գանգոսկրը
SocietyԳյումրիում այսօր՝ օգոստոսի 25-ի առավոտյան շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, որտեղ այժմ գտնվում է երեխան:
2-ամյա փոքրիկի գանգի ոսկորը կոտրված է, պարանոցային ողը նույնպես, նա գլխուղեղի սալջարդ ունի, կոմայի մեջ է:
Հիշեցնենք, որ երեխային տեղափոխել էին «Գյումրիի «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից 15 րոպե անց՝ Երեւան:
Նախնական տեղեկություններով՝ երեխան մոր հետ դուրս է եկել պատշգամբ ու ճաղավանդակների արանքից ցած ընկել: