Համադան ավիաբազային օգտագործման հարցում խառնաշփոթ է ստեղծվել
AnalysisԱհաբեկչության դեմ պայքարի շրջանակներում Իրանը համաձայնեց, որ ռուսական օդուժը Սիրիա ավիահարվածներ հասցնելու համար օգտագործիարևմուտքում՝ Համադան քաղաքի մոտ տեղակայված Նոժե ավիաբազան:
Իրանի ՊՆ-ն շտապեց հայտարարել, որ ՌԴ ռազմա-տիեզերական ուժերը օգտագործում են ավիաբազան Սիրիայի խնդրանքով:
Սակայն ավիաբազան տրամադրելուց կարճ ժամանակ անց Իրանից սկսեցին բազմաթիվ հակասական տեղեկություններ տարածվել ռուսական կողմից ավիաբազայի շահարկման վերաբերյալ:
Իրանի Պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռներն օգտագործելու են Համադանում գտնվող Նոժե ավիաբազան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ հավելելով, որ անհրաժեշտության պարագայում կուսումնասիրվի նաև այլ ավիբազաներ տրամադրելու հնարավորությունը: Իսկ Իրանի խորհրդարանի գերագույն ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորոուջերդին հերքել է, որ այլ ավիաբազաներ ևս կարող են տրամադրվել ՌԴ-ին:
Ավիաբազայի կիրառման վերաբերյալ տեղեկություններում ևս անհամաձայնություններ կան: Նախ նշվեց, որ ռուսական ռազմաօդային ուժերը բազայից ավիահարվածներ են հասցնելու Սիրիային, իսկ ավելի ուշ, Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարեց, որ ռուսական օդուժը ռազմաբազան օգտագործվում է բացառապես վառելիքով վերալիցքավորվելու համար:
Ավիաբազային օգտագործումից օրեր անց Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանը հայտնել է, որ ռուս բոլոր զինծառայողները լքել են Իրանի Նոժե ավիաբազան: Իսկ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտնել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքները ավիաբազայում չեն դադարեցվել:
Այս առնչությամբ նույնիսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները մեկնաբանություն արեց և հայտնեց, որ պարզ չէ, թե արդյոք Ռուսաստանն իրոք դադարեցրել է իրանական ռազմաբազայի օգտագործումը, թե՝ ոչ:
Այն, որ Ռուսաստանն ու Իրանը համակարծիք են հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու կարևորության մեջ հասկանալի է, սակայն անհասկանալի է, թե ինչ նպատակ են հետապնդում կողմերը տեղեկատվական խառնաշփոթ իրականացնելով:
Նարինե Մեհրաբյան