Անցած գիշեր Ադրբեջանը հրադադարը խախտել է 41 անգամ
SocietyՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 41 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: