Yerevan, 28.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քառօրյա պատերազմում ոտքը կորցրած Նորայրը ակտիվ կյանք է վարում` ապագայի մեծ տեսլականով

Society

Ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդած թվացյալ հրադադարի պայմաններում ձախ ոտքից զրկված Նորայր Զախարյանը շարունակում է ապրել ակտիվ կյանքով` միայն երբեմն հիշելով պրոթեզավորված ոտքի մասին:  

Նորայր Զախարյանը ծնվել է 1997 թվականին Գավառ քաղաքում, որտեղ էլ մեծացել է: Ծառայել է Մարտակերտում, վիրավորվել Թալիշում` ականի պայթյունից:

«Արմենպրես»-ի թղթակիցը Նորայրին հանդիպել է Հաղարծինի վանական համալիրում, ուր նա ու իր ընկերը «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի վրանային ճամբարի մասնակիցներից էին:

«Պատերազմի առաջին օրվանից` ապրիլի 2-ի լույսը, որ բացվեց, զորամասից դուրս ենք եկել, գնացել ենք առաջնագիծ ականապատման աշխատանքներ կատարելու: Առաջին տպավորություններն այնպիսին էին, որ սովորական բան է, ասում էինք` հեսա կդադարի, էն էլ չորս-հինգ օր տևեց` չհաշված վերջնական հրադադարը, որից հետո կրկին կրակում էին»,- վերհիշում է 19-ամյա Նորայր Զախարյանը:

Նրա խոսքով` զինվորների տրամադրվածությունը միշտ էլ մարտական է եղել, երբեք չեն ընկճվել, որովհետև իմացել են` տանը սպասող կա և դրա համար արժի գնալ մահվան դեմ, հաղթել ու հասնել ընտանիք, թեկուզ վիրավոր, բայց ողջ հասնել տուն: «Ցավոք սրտի, դա ոչ բոլորի մոտ ստացվեց, ունեցանք շատ զոհեր, ամենքն իրենց ընտանիքի լույսն էին: Վիրավորներ էլ շատ ունեցանք, բայց, ինչպես տեսնում եք, հաղթել ենք: Տղերքի ոգին է հաղթել: Ոչ թե ունեցած կամ չունեցած զենքով ենք հաղթել, այլ հայի մարտական ոգով»,- ասում է ծառայությունը ոչ իր կամքով կիսատ թողած զինվորը:

Ոտքը կորցնելու մասին պատմելիս Նորայրը մեջբերում է հայտնի ասույթը` «այն, ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»: «Ինն ամիս եմ ծառայել, զինվորականի կյանքն իմն է եղել, փոքրուց երազել եմ զինվորական լինել, որոշել էի մնալ ծառայության, բայց վիրավորվեցի»,- ասում է Նորայրը: Հակառակորդի կրակոցներից շեղվել է ու ոտքը ականի վրա դրել: Հիմա, բարեբախտաբար, դա անցյալ է, ինքն այժմ ոտք ունի ու քայլում է. պրոթեզավորումը կատարել է Մկրտիչ Գինոսյանը: Ստորին վերջույթներ կորցրած իր մյուս ընկերներին ևս նույն բժիշկն է ինքնուրույն քայլելու ունակությունը վերադարձրել:

Նորայրն իրեն լիարժեք մարդ է զգում` միայն երբեմն ոտքի վրա երկար կանգնելուց է ցավեր ունենում:

Ապագա ծրագրերի մասին խոսելիս մեր զրուցակիցը նշում է` որոշել է շարունակել ուսումը ու թեև ունի սիրած աղջիկ, բայց դեռ ամուսնության մասին չի մտածում: «Քոլեջս դեռ չէի ավարտել, որ գնացի բանակ, մեկ տարի էլ ունեմ: Այս տարի կավարտեմ քոլեջս, դրանից հետո գործերս կտամ համալսարան: Եթե մեզ մոտ աշխատանք գտնեմ, կսովորեմ Գավառում, եթե ոչ` ուժերս կփորձեմ Երևանի պետական համալսարանում: Ուզում եմ իրավաբանության կամ էլ պատմության ֆակուլտետում սովորել»,- ասում է Նորայրը:

«Ապրիլյան դեպքերը յուրաքանչյուրի մեջ ինչ-որ բան փոխեցին, դրանք ի՞նչ ազդեցություն գործեցին քեզ վրա». հարցին` Նորայրի պատասխանը հստակ էր. ինքն ամբողջովին փոխվել է: «Ապրիլյան դեպքերը ինձ 180 աստիճանով փոխել են: Իմ ծրագրերը, իմ մտածելակերպը նախքան բանակ գնալն այլ է եղել, բանակում փոխվել է, իսկ ապրիլյան դեոպքերից հետո լիովին է փոխվել: Այն ժամանակ մտածում էի բանակը վերջացնեմ, այս աշխատանքը կանեմ, այն աշխատանքը կանեմ: Դեպքերից հետո ամեն ինչ խառնվում է մեջդ, մի 2 ամիս չէի կարողանում ուշքի գալ: Հայրենիքի նկատմամբ քո նվիրումն ու հարգանք ն էլ ավելի է մեծանում: …Մենք կարող է տանը մեր շորը հանեինք, գցեինք մի կողմ` մտածելով մայրիկը կհավաքի, իսկ բանակում մենք ինքնուրույն ենք ու գնահատում ենք յուրաքանչյուր աշխատանք, թեկուզ չնչին, որ կատարում ենք: Դա քո աշխատանքն է` անկախ նրանից մեծ է, փոքր է»:

Ծառայակից ընկերների հետ էլ համարյա ամեն օր է խոսում ու նշում, որ նրանց ոգին տեղն է, երբեք չեն ընկճվել, դեռ իրեն են ոգևորում, որ ամեն ինչ լավ է լինելու: «Վիրավորում ստանալու ժամանակ ինձ օգնած կամավոր տղաներից շատերի հետ շփում ունեմ, ինչպես նաև կապ ունեմ իմ պալատակից ընկերների` Արման Ավետիսյանի, Արսեն Մեհրաբյանի հետ: Իսկ Սարգիս Ստեփանյանը (վիրավոր ընկերոջը չեզոք գոտուց դուրս հանելիս երկու ոտքն ու աջ ձեռքը կորցրած ՀՀ ԶՈՒ մայոր), ճիշտ է պալատից չէ, բայց մեզ ոգևորողներից է: Իրեն տեսնելով ուղղակի մեջդ հպարտություն է առաջանում, «չեմ կար ողանումը» մոռանում ես, որովհետև իր վնասվածքների դիմաց, քոնը ոչինչ է»,- ասում է Նորայր Զախարյանը:

Զինվորին նաև փողոցում են ճանաչում, քայլելիս անընդհատ շշուկներ է լսում` «սա հեռուստացույցի մեջի տղան չէ՞», նաև մոտենում ու իրենց գնահատանքի խոսքն են փոխանցում Նորայրին, որից նա միայն ուրախանում ու էլ ավելի է հպարտանում. «մարդիկ իրենց սրտի թելադրանքով արտահայտվում են, գնահատում մեր արածը: Ժողովրդի վերաբերմունքը շատ բարձր է»:

Անի Նազարյան

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia