Անդրիաս Ղուկասյանը բուժզննում է անցել. կլինիկական ցուցանիշները նորմայի սահմաններում են
Society«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի մասին նրա կնոջ` Անահիտ Թարխանյանի հնչեցրած մտահոգությունների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ներկայացրել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է.
«Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն»
Չնայած երեկ՝ օգոստոսի 26-ին, բժշկական աշխատանքային հանձնաժողովը արդեն իսկ զննել էր Անդրեաս Ղուկասյանին և եզրակացրել, որ վերջինիս առողջական վիճակը բավարար է, և բողոքներ չէին հնչել նաև Անդրեաս Ղուկասյանի կողմից, այնուամենայնիվ, հընթացս Անդրեաս Ղուկասյանի կնոջ դիմումի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ այսօր Անդրեաս Ղուկասյանը ենթարկվել է արյան և մեզի լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանի արյա ն և մեզի կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում:
Առաջիկա աշխատանքային օրերին կկատարվեն այլ անհրաժեշտ հետազոտություններ ևս»: