Երևանում նոր գրախանութ բացվեց
CultureԵրևանի Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումի յոթերորդ տաղավարում ընթեցասերների համար օգոստոսի 27-ին իր դռներն է բացել նոր գրախանութ:
Ուսումնական տարվան ընդառաջ գրախանութը ներկայացավ իր բազմաժանր գրականությամբ:
Գրախանութի տնօրեն Աշոտ Գաբրիելյանի մոտ գրախանութ բացելու մտադրությունը վաղուց կար: Նրա խոսքով՝ իր ժամանակի զգալի մասը նա անցկացնում էր գրախանութներում, որտեղ էլ տեղի էին ունենում իր կյանքի կարևորագույն հանդիպումներն ու զրույցները:
Ըստ Գաբրիելյանի` գրախանութը գրականության հանդեպ ծարավը հագեցնելու վայր լինելուց բացի նաև մի վայր է, որտեղ կարելի է հանդիպել բազում հետաքրքիր, կրթված մարդկանց և պարզապես հաճույք ստանալ նրանց հետ շփումից:
«Ցանկացա ես իմ սեփական անկյունը ստեղծեմ, որտեղ կարող եմ հանդիպել հետաքրքիր մարդկանց հետ, ովքեր կարողանում են մտածել ամենատարբեր ուղղություններով: Այդ մարդկանց հետ հանդիպելու, նրանց հետ ավելի շատ շփվելու համար բացեցի այս գրախանութը»,- նշեց գրախանութի տնօրենը:
Նա նաև հատկանշական համարեց այն փաստը, որ վերջին երկու տարիների ընթացքում հատկապես երիտասարդների մոտ ընթերցանության նկատմամբ աճ է նկատվում, ինչը և, Աշոտ Գաբրիելյանի խոսքով, նույնպես նպաստող հանգամանք էր գրախանութը բացելու համար: Նա նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի բարձրացնեն գիրք-գրականության հանդեպ մարդկանց հետաքրքրությունը:
Գրախանութում կարելի է գտնել տարբեր հրատարակչությունների կողմից հրատարակված, տարբեր ժանրի, լեզվուների ու մարդկանց տարբեր հետաքրորությունները բավարարող բազում գրքեր: