Մեղվաբույծների միության նախագահ. Մեղվաթույնը կարող է Հայաստանին նոր եկամուտներ բերել
EconomicsՄեղվաթույնի արտադրությունը կարող է Հայաստանի մեղվաբուծությանը նոր եկամուտներ բերել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանը:
Մեղրի արտադրության ողջ կարեւորությունը գիտակցելով հանդերձ՝ պետք չէ մոռանալ նաեւ մեղվաբուծության մյուս մթերքների մասին: Այսպես, եթե արտասահմանում մեկ կիլոգրամ մեղրն արժե մինչեւ 40 դոլար, ապա 1 գրամ մեղվաթույնը՝ 250-260 դոլար, հավելեց նա:
«Կարելի է նաեւ մեկ քայլ առաջ գնալ եւ թույնից սինթեզել դրա ակտիվ նյութերը, այդ թվում դրանցից հիմնականը՝ մելիտինը, որի մեկ գրամն արժե շուրջ 6 հազար դոլար»,- շարունակում է Նազարյանը;
«Ցավոք, մեր մեղվաբույծները այդպիսի գործ չեն կարող հանձն առնել՝ չնայած կարող են հույս ունենալ, որ արտասահմանյան պատվերներ կունենան: Բանն այն է , որ անհրաժեշտ է որակի հավաստագրում, իսկ մենատնտես մեղվաբույծներից քչերը կարող են իրենց դա թույլ տալ, մանավանդ երբ շահույթը դեռ տեսանելի չէ: Դրանից բացի, հավաստագրման համար բավարար հզորության լաբրորատորիաներ են պետք: Իսկ այսօր գործող լաբորատորիաները սահմանափակ թվով պարամետրեր են ստուգում», - հավելեց Նազարյանը:
Նյութի աղբյուր՝ News.am