Հիդրոմետ ծառայությունը 7 ամպ է վնասազերծել Շիրակի և Արարատի մարզերում
EconomicsՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին, Ժամը 17.27-ից մինչև 19.55-ը 49 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել առաջին, կարգի կարկտավտանգավոր 7 ամպ, կատարվել է 6618 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, օգոստոսի 27-ին, Ժամը 19.25-ից մինչև 19.55-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 13 կայանքներից Շիրակի մարզի Անուշավան, Բասեն, Մեղրաշեն, Մեղրաշատ, Ողջի, Վահրամաբերդ և Փանիկ հայանքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 557 կրակոց:
Ժամը 17.29-ից մինչև 17.58-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 16 կայանքներից Շիրակի մարզի Ազատան, Բայանդուր, Գետք, Մանթաշ և Մեղրաշեն հայանքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 1870 կրակոց:
Օգոստոսի 27-ին, Ժամը 17.27-ից մինչև 17.53-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 20 կայանքներից Արարատի մարզի Այգեստան, Դվին, Կանաչուտ, Բյուրավան, Մխչյան, Ջրահովիտ, Արաքսավան, Նորամարգ և Ռանչպար համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4191 կրակոց:
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում տեղացել է կարկուտ, նշված համայնքը չի պաշտպանվում Հիդրոմետ ծառայության կողմից: