Yerevan, 17.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երեխաների սեռական դաստիարակությունը

Այժմ արդեն ոչ ոք չի կարծում, թե երեխաներին խավարի ու անտեղյակության մեջ պահելով` կարելի է կառավարել այնպիսի մի բնական ու հիմնարար ֆունկցիա, ինչպիսին սեռականն է: Մենք հիանալի հասկանում ենք, որ վախն ու անտեղյակությունը կարող են հանգեցնել խնդիրների: Ահա թե ինչու է կարևոր առանց թաքցնելու ամեն ինչ բացատրել երեխաներին: Մարդու սեռականներդաշնակությունը միայն մասամբ է կախված տղամարդու և կնոջ սե-ռական հարաբերությունների մասին նրա ունեցած տեղեկություններից: Ներդաշնակության հիմքում ընկած է այդ հարաբերությունների մասին պատկերացումն ու վերաբերմունքր դրա նկատմամբ։ Արդյոք մարդը վախ է ապրելու, տանջվելու է մեղավորության բարդույթից, տհաճությամբ է վերաբերվելու սեռական մերձեցմանր, թե հակառակր՝ հաճույք է ստանալու իր մարմնից ու դրա սեքսուալությունից։Այս ամենը կախված է ոչ թե նրանից, թե որքանով է նա տեղյակ սեռական կյանքից, այլ այդ ամենի հանդեպ իր վերաբերմունքից։ Իսկ վերջինս ձևավորվում է այն սկզբունքների հիման վրա, որոնք երեխան մեր օգնությամբ յուրացնում է զարգացման ընթացքում։

Սեռական կյանքն ինքնին բազմակողմանի բնույթ ունի։ Ճիշտ չէր լինի դիտել այն լոկ որպես մերձեցամ և սերունդ շարունակելու եղանակ։ Այդ դեպքում խնդրի հիմնական կողմն աչքաթող է արվում, և հարց է ծագում՝ կարելի՞ է հաջողված համարել այն ամուսնությունը,որտեղ սեռական մերձեցումը կատարվում է միայն երեխաներ ունենալու նպատակով։ Ընդհակառակր, պետք է միանգամայն պարզ լինի, որ սեռական կյանքն ընդգրկում է տղամարդու և կնոջ հարաբերու-թյունների բոլոր կողմերը, այլ ոչ թե միայն սեքսի ֆիզիոլոգիականդրսևորումները։ Սեռական տեսակետից նորմալ մարդը նա չէ, ով անպայման գրավիչ արտաքին ունի կամ ինքն է հեշտությամբ հրապուրվում ուրիշի գեղեցկությամբ, և ոչ էլ նա, ով սիրային արկածների հավաքածու է կազմում և, անշուշտ, առավել ևս ոչ նա, ով հեշտ ու անկաշկանդ խոսում է սեքսից, կամ, ընդհակառակը, այդ հարցը բոլորովին չի շոշափում։

Սեռական տեսակետից նորմալ մարդը նա է, ով սեռական կյանքից հաճույք է ստանում, ճիշտ այնպես, ինչպես երկրային մյուս հաճույքներից, նա, ով մռայլ, ճնշված ու ընկճված չէ, ով հասկանում է սեռական պահանջմունքի բավարարման նշանակությունը, բայց ընդունակ է նաև ավելի խոր զգացմունքի։ Այդպիսի մարդը լինի տղամարդ, թե կին, ճիշտ է ընկալում հասարակության մեջ սեռականության դերը, չի արտահայտվում այդ երևույթի դեմ և իրեն հավասարապես՝ թեև տարբեր կերպ, լավ է զգում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։

Այդ իմաստով, սեռական ներդաշնակությունը մեր ընդհանուր հոգեկան առողջության չափազանց կարևոր մասն է։ Հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել, որ սեռական տեսանկյունից ներդաշնակ մարդը կարող է հոգեկան անհավասարակշռվածություն ունենալ։ Ահա թե ինչու՝ այն ամենն, ինչ մեծահասակներն անում են երեխայի հոգեկան ներդաշնակության ապահովման համար, նպաստում է նաև նրա սեռականհավասարակշռվածությանը։

Երջանիկ և խաղաղ ընտանիքում մեծացող փոքրիկն աննկատելիորեն ինքն էլ սովորում է բնականոն ընկալել սեռերի փոխհարաբերությունները, քանի որ ծնողները որոշակիորեն ցուցաբերում են դա։ Տղան ընդօրինակում է հոր առնականությունը, իսկ աղջիկը՝ մոր կանացիությունը, և այդ ամենը կատարվում է առանց հատուկ քարոզների։ Բացի այղ, ամենօրյա կյանքում իրենց ծնողներին հետևելով՝ երեխաներր սովորում են, թե ինչպես պետք է վարվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Եթե ընտանիքում լավ մթնոլորտ է, երեխան ծնողներից մեկին նախապատվություն տալու թաքուն ցանկություն չի ունենա։

Ընտանեկան առողջ մթնոլորտը շատ ավելի է ամրապնդում սեռերի հարաբերությունների մասին նրա պատկերացումները, քան այդ խնդրին նվիրված դասախոսությունների շարքը կամ տասնյակ գրքեր։ Երեխային կարելի է ճիշտ պատկերացում տալ սեռերի փոխհարաբերությունների մասին միայն այն դեպքում, երբ մեծահասակներն իրենք այդ հարցում մոլորության մեջ չեն։ Այսինքն սեռականդաստիարակություն առաջին հերթին պետք է ունենան ծնողները և հետո միայն՝ երեխաները։ Ընտանեկան միջավայրում ձեռք բերած որոշակի կենսափորձը տեսական դատողություններով փոխարինելը, որպես կանոն, անարդյունավետ է։

Այն գիտելիքները, որ մեծերը տալիս են երեխաներին՝ սեռերի հարաբերությունների վերաբերյալ նրանց հարցերին պատասխանելիս, իմաստ ունեն միայն այն դեպքում, երբ ակնհայտ է դառնում, որ այդ հարցերի մասին խոսելիս նրանք ամաչում են և հետ երկերեսանիություն չեն անում։ Այն ամենն, ինչ նրանց ասում ենք, բնականաբար, պետք է ճշմարտություն լինի, բայց ամենակարևորն այն է, թե ծնողները երեխաների հետ ինչպես ենք խոսում այդ մասին և գործնականում ինչպես հաստատում բացահայտորեն արտահայտած տեսակետը։ Այդպիսի հետևողականություն կարող է ունենալ միայն այն մարդը, որն իրապես ընկալում է իր սեռական կյանքի բոլոր մանրամասները և դրանք նույն ճշմարտությամբ էլ բացատրում իր երեխաներին։ Այլ կերպ ասած՝ եթե սեռական դաստիարակությունն ամենից առաջ հարցի նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումն է, այլ ոչ թե այդ բնագավառի կոնկրետ գիտելիքների յուրացումը, ապա ակնհայտ է, որ ծնողներնուշադրություն պետք է դարձնեն հենց հոգեբանական կողմին։ Տղամարդու և կնոջ հարաբերությունների մասին երեխաները սովորաբար սկսում են հարցեր տալ 4-6 տարեկանում։

Մի՛ խաբեք նրանց, տվե՛ք ճշգրիտ, կարճ ու ազնիվ պատասխաններ։ Եթե նրանք նույնիսկ ոչինչ չհասկանան, փույթ չէ.գոնե կտեսնեն, որ դուք ցանկանում եք բացատրել այն, ինչ իրենց հետաքրքրում է։ Վերջում պետք է ընդգծել նաև հետևյալը. մեծահասակները միայն այն դեպքում կկարողանան երեխաներին փոխանցել սեռական հարցի նկատմամբ իրենց վերաբերմունքը,տեսակետն ու անհրաժեշտ տեղեկությունները, եթե առողջ ու նորմալ է այն հուզական մթնոլորտը, որտեղ նրանք մեծանում են։ Դժվար թե երեխաները հետևողական լինեն իրենց ծնողներին և ընդօրինակեն նրանց, եթե մեծահասակների հետ մշտական բախման մեջ են։ Իսկ նման բախումը (նաև բուն սեռականդաստիարակությունը) սկսվում է ոչ թե այն ժամանակ, երբ երեխան սկսում է առաջին հարցերը տալ, այլ շատ ավելի վաղ՝ երբ նա դեռ նույնիսկ խոսել չգիտի։
 

Նյութը՝ Ալան Ֆրոմի 'Այբուբեն ծնողների համար' գրքից

New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities Abroad