Հրաժարականից հետո տարբեր կուսակցություններ անընդհատ ինձ հանդիպումներ էին առաջարկում. Շաբաթը Կարեն Անդրեասյանի հետ (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը գրում է.
Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթը՝ քաղաքական գործչի հետ» խորագիրը, որի շրջանակներում փորձելու ենք ներկայացնել մեր քաղաքական գործիչներին մի փոքր այլ տեսանկյունից, զրուցել նրանց հետ քաղաքականությունից դուրս այլ թեմաներից ևս:
Մեր հյուրն այս անգամ ՀՀ երրորդ օմբուդսմեն, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանն է, ով հանդիպմանը եկել էր իր երեք երեխաների՝ դստեր ու որդիների հետ: 12-ամյա Արեսն ու 10-ամյա Ռոբերտը ուզում են ընտրել իրավաբանի մասնագիտոթյունը, իսկ 5-ամյա Սուսաննան պարուհի է երազում դառնալ: Տղաները միայն մասնագիտության հարցում չեն ուզում նմանվել իրենց հայրիկին. վերջինս, երեխաների բնորոշմամբ, արդար է, խելացի ու բարի:


-Պարոն Անդրեասյան, ամիսներ առաջ Ձեր հրաժարականը անակնկալ էր, ինչպես և մեծ անակնկալ էր Ձեզ՝ Համախմբան կազմում տեսնելը: Ի՞նչ այլ անակնկալներ եք Դուք պատրաստում հանրության համար, էլ ինչ պիտի կարող է սպասել Ձեզանից հասարակությունը:
-Վերջապես իշխանությունը փոխենք ու նորմալ երկիր դարձնենք: Ինձ թվում է, դա ամենամեծ անակնկալն է, որ կարելի է սպասել: Մենք աշխատում ենք, որ այդ մեծ անակնկալը բոլորիդ մատուցենք:
Շարունակությունը` այստեղ: