Լոս Անջելեսի օդանավակայանում Զորոյի հագուստով մարդու է բռնել
SocietyԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) օդանավակայանում Զորո կինոհերոսի հագուստով ոմն մարդու են ձերբակալել տագնապի հայտարարումից հետո, որը կեղծ Է եղել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ասված Է այն հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter միկրոբլոգների ցանցի՝ օդային նավահանգստի պաշտոնական Է ջում:
«Զորոյի հագուստով մարդուն ձերբակալել Է Լոս Անջելեսի օդանավակայանի ոստիկանական վարչությունը»,- հայտնել Է տնօրինությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի արեւմուտքի խոշորագույն ավիահանգույցի երկու տերմինալներում ուղեւորների մեջ խուճապ Է սկսվել կրակոցներ հիշեցնող ձայների պատճառով: Հայտարարվել Է տագնապ, կատարվել Է ստուգում: Դրա արդյունքներով ոստիկանությունը հայտնել Է, որ ոչ մի կրակոց եւ անվտանգության սպառնալիք չի եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: