Yerevan, 28.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շնորհիվ ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունի

Society

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս ևս մեկ ընտանիքի աջակցեցին կայուն եկամտի աղբյուր ստեղծելու գործում: Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Արագածոտնի մարզի գյուղական համայնքներից մեկում բնակվող երեք զավակների ծնողներ՝ Հարությունի և Մարիամի ընտանիքին:

12-ամյա Գոհարը գլխի հետ կապված առողջական խնդիրներ ունի, իսկ 6-ամյա Բաբկենը՝ նյարդային խանգարում: Ծանր սոցիալական պայմանների հետևանքով երկուսն էլ գիշերօթիկ դպրոց են հաճախում: Հարությունը շաքարախտ ունի և գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ: Ընտանիքի երրորդ երեխան՝ Էլիզան, այժմ 4 տարեկան է: Երկու տարի առաջ Էլիզայի ծնողներն ստիպված էին վաճառել իրենց հորթը, որպեսզի թոքաբորբով հիվանդացած Էլիզային տեղափոխեն հիվանդանոց և ապահովեն բուժման համար անհրաժեշտ ծախսերը: Վարձով բնակվող այս ընտանիքը տևական ժամանակ է, ինչ փորձում է գումար հավաքել նորից ընտանի կենդանի գնելու համար, սակայն 22000 դրամ նպաստը և 80000 դրամ կազմող հոր աշխատավարձը, որն, ի դեպ, չի լինում ձմռան ամիսներին, բավականացնում է միայն ընտանիքի խիստ անհրաժեշտ կենսական կարիքներն հոգալու համար:

Գիշերօթիկ դպրոցում գտնվող երեխաներին մայրը տուն էր բերում միայն հանգստյան օրերին ու արձակուրդի ժամանակ, խոստանալով, որ դպրոցն ավարտելուն պես նրանք մշտապես միասին կլինեն:

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով անասնապահության դերն ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում, Հարությունին տրամադրվել է կով, հավ և անասնակեր՝ անասնապահական աշխատանքները վերսկսելու, սննդի հարցը որոշակի չափով լուծելու, նաև եկամուտ ապահովելու համար:

Ընտանիքի ծնողները վստահ են, որ այժմ արդեն կկարողանան ապահովել իրենց ընտանիքի առաջնային կարիքները։ Այս ամբողջի արդյունքում երեխաներն արդեն իսկ վերադարձել են իրենց ընտանիքի գիրկը։

«Այս ծրագրի կարևորագույն բաղկացուցիչներից է այն, որ Յուքոմի յուրաքանչյուր բաժանորդ հնարավորություն ունի մասնակցելու բարեգործությանը և գործնական աջակցություն ցուցաբերելու ծայրահեղ աղքատության մեջ հայտնված այն ընտանիքներին, որոնց երեխաներն ստիպված են մեծանալ պետական հաստատություններում: Յուրաքանչյուր ամսվա հանգանակությունները թույլ են տալիս ծնողների համար կայուն եկամուտի աղբյուր ստեղծել ու երեխաների կյանքում շոշափելի փոփոխություններ արձանագրել», - ասել է Ucom Հիմնադրամի տնօրեն՝ Աշոտ Բարսեղյանը:

«Երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող երեխաների մեծ մասն այնտեղ է հայտնվում միայն այն պատճառով, որ ծնողը հնարավորություն չունի ապահովելու նրա առաջնային կարիքները։ Ծրագրի շրջանակներում մենք աջակցում ենք ընտանիքներին՝ ապահովելու տնտեսական կայունություն, ինչի շնորհիվ այս երեխաները կշարունակեն իրենց տանը վայելել իրենց ծնողների սերն ու հոգատարությունը», - ասել է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն՝ Ժիրայր Էդիլյանը:

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը և ուղղում այն ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներն ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia