Ես ամեն օր ծաղիկներ, հատկապես վարդեր եմ ստանում. Արմեն Դալլաքյանը՝ անձնական կյանքի ու նոր հեռուստասերիալի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է բազմաթիվ հեռուստասերիալներից հայտնի դերասան Արմեն Դալլաքյանը, ով շարունակում է ցանկալի փեսացուների շարքը լրացնել: Մեզ հետ զրույցում դերասանը պատմել է ոչ միայն աշխատանքային գործունեությունից, այլեւ երկրպագուհիների անակնկալներից:
-Արմեն, եթե խորապես ուսումնասիրենք Ձեր անցած ճանապարհը, ապա կհիշենք նաեւՁեր իրավաբանի կրթությունը. Ամբողջովին փակե՞լ եք այդ էջը, թե՞ ոչ:
- Անկեղծ ասած՝ չեմ փակել այդ էջը, որովհետեւ երբեմն ժամանակ է գալիս, երբ մարդ իր հիմնական մասնագիտության օգնությանն է դիմում: Իմ պարագայում եւս այդպես է, հիմա իմ կինոստուդիայի իրավաբանական հարցերով ինքս եմ զբաղվում:
-Դերասանի մասնագիտությունը, ինչ խոսք, հաղթել է Ձեր մեջ, ինչպե՞ս կայացրեցիք այդորոշումը:
- Յուրաքանչյուր մասնագիտություն տարիների ընթացքում թարմություն է պահանջում: Միանշանակ չեմ կարող ասել դերասանի մասնագիտությունը հաղթել է, թե ոչ, բայց մի իմաստով իսկապես հաղթանակ կնքել է, քանի որ արդեն տասը տարի է, ինչ զբաղվում եմ այդ աշխատանքով:
Շարունակությունը` այստեղ: