Նորվեգիայում կայծակի հարվածից 323 վայրի եղջերուներ են սատկել
SocietyՆորվեգիայի Հարդանգերվիդա ազգային բնայգում կայծակի հարվածը 323 վայրի եղջերուներ Է սպանել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BNO News-ին:
Ինչպես պատմել Է Նորվեգիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ներկայացուցիչ Էլին Ֆոսհաուգ Օլսեն, կենդանիները սատկել են մեկ պարպման հետեւանքով: Դրանց մարմինները գտնվել են 50-մետրանոց հատվածում:
Օլսեի խոսքով՝ այս դեպքը եզակի Է, եւ ավելի վաղ փորձագետները երբեք չեն հանդիպել կայծակից այս քանակությամբ միաժամանակյա մահերի:
Նորվեգացի մասնագետները խոստովանել են, որ այս պահին չեն կարող գտնել պատահարի բացատրությունը: Ավելի վաղ ռեկորդային Էր համարվում կայծակից 68 կովերի սատկելը, որը 2005 թվականին արձանագրվել Է Ավստրալիայում: