Արամ Պետրոսյանին պաշտպանող կողմը գանգատարկել է նրա կալանքը
SocietyԳործարար Արամ Պետրոսյանին պաշտպանող կողմը, որը Մոսկվայի Բոլշայա Նիկիտսկայա փողոցում՝ Սիթիբանկի բաժանմունքում պատանդներ Էր վերցրել, գանգատարկել Է նրա կալանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը:
«Այսօր մենք Պետրոսյանին կալանքի տակ վերցնելու վճռափոխության գանգատ տվեցինք: Մենք նշել ենք, որ Պետրոսյանը որեւԷ մեկին վնաս պատճառելու մտադրություն չի ունեցել, դա հետեւում Է այն բանից, որ այդ արարքին նա գնացել Է առանց զենքի, շինծու ռումբով, հենց որ եկել են մամուլի ներկայացուցիչները, նա անմիջապես սկսել Է բաց թողնել պատանդներին»,- ասել Է դատապաշտպանը:
Նաեւ պաշտպանող կողմը նշում Է, որ Պետրոսյանն ավելի վաղ հանցագործություններ չի կատարել, իսկ նրա խնամքի տակ Է ծեր, հիվանդ մայրը: