Yerevan, 28.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հայաստան» հիմնադրամը հիմնանորոգել է Նալբանդյան գյուղի դպրոցը

Society

 Նոր ուսումնական տարվա շեմին` օգոստոսի 29-ին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում բացվեց համայնքի հիմնովին վերանորոգված դպրոցը՝ խորհրդային ժամանակներին հատուկ ընդարձակ մի կրթօջախ, որտեղ ներկայումս ուսանող 551 աշակերտները ստանում են նախադպրոցական, միջնակարգ եւ ներառական կրթություն: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիսավոր արարողությունը կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, Տորոնտոյի տեղական մարմնի ներկայացուցիչների ու կանադահայ հյուրերի մասնակցությամբ: Արդեն իսկ տանտիրոջ իրավունքով միջոցառմանը մասնակցում էին ծրագրի հովանավոր Նալպանտեան ամուսիններն իրենց հարազատների հետ միասին: Ներկա էին նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրաանյանը, այլ պաշտոնատար անձինք:

«Երկիրն ուժեղ է իր համայնքով, իսկ համայնքը՝ կրթությամբ: Ձեզ տրված է հայրենիքը հզորացնելու հիանալի հնարավորություն, քանի որ արդեն իսկ ունեք ուսումնառության համար լիարժեք պայմաններ»,- ողջույնի խոսքում նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Շնորհակալություն հայտնելով Նալպանտեան ամուսիններին՝ դպրոցի տնօրեն Տիգրան Գեւորգյանն ասաց. «Կանադահայ այս բարերար ընտանիքի շնորհիվ Արարատյան դաշտի սրտում կանգնած մեր համայնքը կարող ենք դարձնել կրթության ու գիտության կենտրոն»: Նալբանդյանի գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը համայնքի կողմից բարերար ամուսիններին հանձնեց Նալբանդյանի պատվավոր քաղաքացի կոչման հավաստագիր:

Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի փոխատենապետ Հուրի Նաջարյանն իր խոսքում նշեց, որ Նալպանտեան ընտանիքի նվիրատվությամբ այս ձեռնարկը տեղական մարմնի կողմից կյանքի կոչված հոբելյանական՝ 50-րդ ծրագիրն է եւ ամենածավալունը հանձնախմբի գործունեության ընթացքում: Շնորհակալություն հայտնելով բարերարներին, նա նշեց, որ Արմէն եւ Պերճուհի Նալպանտեանների աստվածահաճո այս գործը վարակիչ է, եւ պատահական չէ, որ հենց նրանց զավակների հովանավորությամբ Արցախում առանձնատներ են կառուցվում երկու բազմազավակ ընտանիքների համար:
Միջոցառման մասնակիցների հա մար հաճելի անակնկալ էր բարերար ընտանիքի ցանկությունը եւ պատրաստակամությունը՝ փոխհատուցելու դպրոցի 2017թ. 10 լավագույն այն շրջանավարտների ուսման վարձը, ովքեր կուսանեն հայաստանյան բուհերում:

Դպրոցի սաներն ազգային երգ ու պարով գեղեցկացրին հանդիսությունը՝ ցուցադրելով դպրոցում գործող ժողովրդական պարերի խմբակներում ստացած իրենց վարպետությունը: Տարբեր երաժշտական կատարումներով նրանց միացան նաեւ բարերար ընտանիքի անդամները, ովքեր երկար ճանապարհ էին կտրել համայնքի տոնական տրամադրությունը կիսելու համար: Գեղեցիկ օրը չսահմանափակվեց միայն դպրոցի բացումով. մեր հայրենակիցները մասնակցեցին համայնքի ուրախությունը նշանավորող այլ միջացառումների եւս: 

1967թ. կառուցված եռահարկ դպրոցը՝ երեք մասնաշենքերով /շուրջ 3200 քմ մակերեսով/, ուժեղացվել է, վերահատակագծվել, վերակառուցվել, արդիականացվել եւ համալրվել նոր կահույքով ու գույքով: Բարեկարգվել է գլխավոր մուտքի հարակից տարածքը: Հիմնադրամը դպրոցին կից կառուցել է նաեւ նոր ժամանակակից մարզադահլիճ՝ հանդերձարաններով եւ սանհանգույցներով, ինչն ավելի լիարժեք կդարձնի սաների առօրյան եւ ժամանցը: 
16-րդ դարի կեսերին հիմնված համայնքը, որն այսօր կրում է հայ հայտնի գրող Միքայել Նալբանդյանի անունը, ունի 5400 բնակիչ: Տեղաբնակներից բացի այստեղ բնակվում են նաեւ Արեւմտյան Հայաստանից գաղթածների սերունդները:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia