Yerevan, 28.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անհայտ կորածների միջազգային օր. անտարբերություն մարդասիրական ողբերգության հանդեպ

Society

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը կոչ է անում կառավարություններին անհապաղ հասցեագրել մարդասիրական խնդիրները, որոնք առնչվում են անհայտ կորածներին՝ այն անձանց, ովքեր անհայտ կորել են զինված հակամարտության կամ բռնության այլ իրավիճակներում, բնական աղետների կամ միգրացիայի հետևանքով։

Խոսելով օգոստոսի 30-ի՝ Անհայտ կորած անձանց միջազգային օրվան ընդառաջ՝ Պետեր Մաուրերն ասել է, որ համաձայնեցված ջանքեր են անհարժեշտ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և փաստաթղթավորելու, ինչպես նաև նրանց ընտանիքներին պատասխաններ և աջակցությու ն տրամադրելու համար։

 

«Միլիոնավոր մարդիկ են բախվել այս ողբերգության հետ, այդուհանդերձ, այն պատշաճ կերպով չի ընդունվում և բավարար չափով չի լուսաբանվում։ Նման անտարբերությունը չափազանց մտահոգիչ է»,- ասել է Պետեր Մաուրերը։
 
«Անհետացումները հաճախ զգայուն սոցիալական և քաղաքական խնդիր են, բայց դա անգործության արդարացում չի կարող լինել։ Պատասխաններ տրամադրելու համար կառավարությունները պետք է դրսևորեն քաղաքական կամք։ Պետք է քայլեր գործադրեն անհետացումները կանխելու համար, իսկ երբ մարդն անհայտ կորել է՝ հավաքագրեն ամբողջական տեղեկություններ, որոնք ինչ-որ պահի կարող են օգնել
հարազատներին և սիրելիներին պատասխան տալու հարցում»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Աշխարհում անհայտ կորած անձանց ճշգրիտ թվի վերաբերյալ չկա հստակություն, սակայն ԿԽՄԿ-ի գնահատումով նրանք հաշվվում են առնվազն հարյուր հազարներով։ Նրանց թվում են մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորած մարտիկները, տները լքելու կամ զինված խմբերին ստիպողաբար միանալու հետևանքով ծնողներից անջատված երեխաները, ընտանիքի հետ կապ հասատել չկարողացող դատապարտյալները, հարազատների հետ կապը կորցրած ներքին տեղահանված անձինք և փախստականները։ Անհրաժեշտ է հիշել, որ ամեն տարի անհայտ կորելու վտանգը սպառնում է մեծ թվով մարդկանց։

Ճշգրիտ տվյալների բացակայությունն ինքնին խնդրի մի մասն է։ Թվերը, սակայն, չեն կարող փոխանցել տառապանքի խորությունը՝ կապված յուրանքաչյուր անձի հետ։ Հետևաբար, պետք է հսկայական մտահոգության առիթ հանդիսանա այն, որ անհայտ կորածների հիմնահարցը՝ իր ողջ մասշտաբով և ընտանիքների, համայնքների և հասարակության վրա ունեցած ազդեցությունով հանդերձ՝ հաճախ պարզապես անտեսված է։

ԿԽՄԿ-ն կոչ է անում կառավարություններին ակտիվացնել իրենց արձագանքը, զարգացնել համապատասխան իրավական դաշտ, ինչպես նաև անհրաժեշտ համակարգեր և ընթացակարգեր, որպեսզի հաշվետու լինեն անհայտ կորած անձանց համար և ապահովեն արդյունավետ աջակցություն նրանց ընտանիքներին:

«Նրանք, ովքեր ունեն ազդեցություն և ի զորու են օգնել, օգտվելով Անհայտ կորածների միջազգային օրվա առիթից, պետք է դրսևորեն իրենց կամքն այս հարցում», - ասել է պարոն Մաուրերը։ «Խարխափել մթության մեջ՝ չիմանալով, թե ինչ է կատարվել ձեր սիրելիի հետ․ պատկերացրեք այն ցավը, որ դա կպատճառի։ Պետք է անել ավելին՝ հանուն մարդկության»։

1992-1994 թվականների Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում գրանցված կան մոտ 4500 անհայտ կորած անձինք։ Մենք աջակցում ենք կողմերի ջանքերին այս անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին պատասխաններ տրամադրելու ուղղությամբ։ ԿԽՄԿ-ն տրամադրում է նաև բազմակողմանի աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին, օրինակ, օգնում նրանց դառնալ տնտեսապես ավելի կայուն, կողմնորոշվել իրավական խնդիրներ լուծելիս, ինչպես նաև առաջարկում սոցիալ-հոգեբանական աջակցություն»։

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia