Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ջիվանու օրը նշվել է աննախադեպ ու բացառիկ միջոցառումների շարքով

Culture

Թբիլիսիում, Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում և Ախալքալաք քաղաքում  օգոստոսի 26-ին և 27-ին նշվել են Ջիվանու օրվա տոնակատարությունները։

Այս մասին տեղեկացրին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից՝ հավելելով. «Միջոցառումների շարքը բացառիկ ու աննախադեպ էր. այցելություն Թբիլիսի՝ Ջիվանու շիրիմին, Ջիվանու տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողություն, և առաջին անգամ՝ աշուղական մրցույթ: Ներկա էին մտավորականներ, հոգևորականներ, արվեստագետներ, երաժշտագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Ջավախքից ու Հայաստանի տարբեր շրջաններից և Հայաստանից դուրս ապրող բազմաթիվ հայրենակիցներ  և  ջիվանասերներ:

Տոնակատարության առաջին օրը՝ օգոստոսի 26-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջարկությամբ հայ մտավորականության, հոգևոր բարձր դասի, Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները, «Ջավախքին աջակցություն հիմնադրամի» (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի և գործադիր վարչության ներկայացուցիչները, «Հայարտուն» մշակութային կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաև Ջիվանու ծոռ Գրետա Նիժալաձեն այցելեցին Խոջիվանքի գերեզմանատուն՝  Թբիլիսիի հայկական պանթեոն, որտեղ իր հանգրվանն է գտել Մեծն Ջիվանի ն: Աշուղի շիրիմին այցելությունը մեծ խորհուրդ ուներ իր մեջ. Ջիվանու տապանաքարը ցողվեց հայրենի Կարծախից բերված հող ու ջրով, և դրանով կրկին վերականգնվեց Մեծն Աշուղի կապը իր երգերում այդքան գովերգված հայրենիքի հետ: Արարողությունը անտարբեր չթողեց և ոչ ոքի. ներկաների հուզառատ ելույթներում հնչեցին առաջակներ՝ Ջիվանու օրվա նախօրյակին Մեծն Աշուղի շիրիմին այցելությունը դարձնել ավանդույթ:

Օգոստոսի 27-ին՝ Ջիվանու տոնակատարությունների օրվա մեկնարկը տրվեց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, որտեղ Սուրբ  պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ  Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Պատարագին հաջորդեց հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում Ջիվանու կիսանդրու մոտ, որից հետո էլ տեղի ունեցավ Ջիվանու տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց տուն-թանգարանի առկայությունը՝ շեշտադրվելով դրա՝ խորհրդրային տարիներից հետո Ջավախքում բացված մերօրյա առաջին թանգարանը լինելու հանգամանքը: Կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերի առջև իր դռները բացեց Ջիվանու տուն-թանգարանը, որի ցուցասրահում ներկայացված են Մեծն Աշուղի կյանքի ու ստեղծագործություններին վերաբերող բազմաթիվ ուշագրավ նմուշներ` կյանքի տարբեր շրջաններին, հարազատներին, ընտանիքի անդամներին, ժառանգներին առնչվող լուսանկարներ, երգերի լավագույն կ ատարողներն ու մշակողները, Մեծն Աշուղի մասին հրատարակված բոլոր գրքերն ու լավագույն հոդվածները, Ջիվանու գործիքները՝ քյամանին և ջութակը, նրա մանկության շրջանի տարազը և այլն:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև Վրաստանի քաղաքացիական հավասարության և հաշտության հարցերով պետնախարարության առաջին տեղակալը և ՀՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ Արթուր Պողոսյանը:

Ջիվանու օրվա տոնակատարության շրջանակներում աննախադեպ էր նաև աշուղական մրցույթը՝ աշուղ Լեյլիի և աշուղ Ալիք  Ջավախքի մասնակցությամբ, որը ստացված մեկնարկ էր գեղեցիկ ավանդույթի վերականգնման և աշուղական արվեստի մեծարման ու խթանման համար:

Այսօր մեկնարկ տրվեց նաև Ջիվանու տուն-թանգարանի ետնամասի վերականգնման աշխատանքներին: Ինչպես իր խոսքում նշեց ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը.

«Այսօր ավարտվեց տուն-թանգարանի հիմնադրման աշխատանքների առաջին փուլը, բայց միաժամանակ մեկնարկեց և երկրորդ փուլը»:

Իսկ տուն-թանգարանի ետնամասի աշխատանքների մեկնարկը տրվեց բազմաթիվ հայրենասեր և ջիվանասեր նվիրատուների՝ աջակցություն ց ուցաբերելու մեծ պատրաստակամության շնորհիվ, նվիրատուներ, ովքեր ՋԱՀ-ի կողքին են եղել նաև տուն-թանգարանի հիմնադրման առաջին փուլի ողջ ընթացքում:

Միջոցառումների շարքի «վերջին կանգառը» ք. Ախալքալաքն էր, որտեղ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ դեռևս 10 տարի առաջ տեղադրված Ջիվանու արձանի մոտ հարգանքի տուրք մատուցվեց, ներկայացվեց արձանի պատմությունն ու վերստին  արժևորվեց ու մեծարվեց Մեծն Աշուղի ստեղծագործական ուղին ու մեզ թողնված ժառանգությունը:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia