Մոսկովյան բանկում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը դադարեցրել Է հացադուլը
SocietyԳործարար Արամ Պետրոսյանը, որը պատանդներ Էր վերցրել Մոսկովայի կենտրոնում գտնվող Սիթիբանկի մասնաճյուղում, դադարեցրել Է հացադուլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նրա փաստաբանը՝ Ստանիսլավ Մալցեւը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին, որ Պետրոսյանը չոր հացադուլ Է հայտարարել:
«Բժիշկները նրան հորդորեցին դադարեցնել հացադուլը, մենք եւս, որպես փաստաբաններ, խորհուրդ տվեցինք նրան՝ չվտանգել առողջությունը»,-ասել Է փաստաբանը:
Նա պարզաբանել Է, որ Պետրոսյանն իրեն վատ Է զգացել իր ձերբակալման մասին որոշման հրապարակումից հետո, նրա համար շտապ օգնություն Է կանչվել դատարան: Մալցեւը նաեւ նշել Է, որ առայժմ իր պաշտպանյալի հետ հետաքննչական ոչ մի գործողություն չի կատարվում:
«Այս շաբաթ պլանավորվում Է նրա ցուցմունքների ստուգումը տեղում, այսինքն՝ բանկի մասնաճյուղում»,- ասել Է փաստաբանը:
Գործարար Արամ Պետրոսյանը օգոստոսի 24-ի երեկոյան չորս պատանդ Է վերցրել Սիթիբանկի մասնաճյուղի շենքում՝ սպառնալով պայթեցնել այն: Սակայն այնուհետեւ նա բաց Է թողել բոլոր պատանդներին եւ հանձնվել իրավապահներին: Առարկան, որը նա որպես ռումբ Էր ներկայացնում, մուլյաժ Է եղել: Ինչպես հարցաքննության ժամանակ հայտարարել Է Պետրոսյանը, նա իր արարքով ցանկանում Էր ուշադրություն գրավել սնանկացման խնդրի վրա:
Քննիչներն արդեն Պետրոսյանին մեղադրանք են առաջադրել «երկու եւ ավելի անձանց պատանդառում՝ առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ» հոդվածով: Մոսկվայի Պրեսնյայի դատարանը օգոստոսի 26-ին գործարարի նկատմամբ խափանման միջոց Է ընտրել երկամսյա կալանքը: